Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան տեսել էր, թե ինչպես է Նվերի մայրը վերցրել տղայի կտրված ոտքը

Ապրիլ 09,2015 15:30

11 տարվա ազատազրկումը մնաց անփոփոխ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն Աշոտ Խաչատրյանին դատապարտել էր տասնմեկ տարվա ազատազրկման:

Աշոտ Խաչատրյանի պաշտպանությունն իրականացնում էր ճանաչված փաստաբան Սեդա Սաֆարյանը, որը վերաքննիչ բողոք էր բերել:

Վերաքննիչ քրեական դատարանում օրեր առաջ ավարտվեց այս գործի քննությունը, եւ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:
Աշոտ Խաչատրյանը մեղադրվում էր Նվեր Աբելյանի սպանության համար: Թե ամբաստանյալը, թե տուժողը, որը եղել է ամբաստանյալի քրոջ նախկին ամուսինը, գտնվել են մշապես լարված հարաբերությունների մեջ:

Դատարանը հաստատված համարեց այն, որ 30.07.2013թ.՝ ժամը 11.40-ի սահմաններում, ամբաստանյալը հանդիպել է տուժողին Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 27 շենքին հարակից ճանապարհին: Տրվել է ընտանիքի անդամների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ եւ սպառնալիքներ, իսկ տուժողը թքել է ամբաստանյալի վրա:
Ըստ գործի նյութերի, «թքելու համար վրեժխնդիր լինելու նպատակով», ամբաստանյալն իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի 30 ՕT 001 պետհամարանիշի ավտոմեքենայով հետեւելով եւ տեսնելով խաչմերուկում Նվեր Աբելյանին՝ նրա կայանած «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 30 ԼՏ 394 պետհամարանիշի ավտոմեքենան, վերջինիս «ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ», մեծ արագությամբ, ավտոմեքենայի առջեւի մասով հարվածել է նրան, մեքենայի ընթացքի հետ տարել առաջ, բախվել կայանած «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ԼՏ 394 պետհամարանիշի ավտոմեքենայի հետնամասին:

2 ավտոմեքենաների արանքում ճզմել էր տուժողին:

Նվեր Աբելյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Հրազդանի Բժշկական Կենտրն» ՓԲ ընկերություն, ապա Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հիվանդանոցում նույն օրը՝ ժամը 23.35-ին, գիտակցության չգալով՝ նա մահացել էր:
Ի դեպ, վկաներից մեկը դատարանում հայտնել էր, որ վրաերթի նախորդող պահին ինքը ձայնային ազդանշան եւ արգելակման ձայն չի լսել: Վկան նկատել էր Նվերի մորը՝ տիկին Անահիտին, նրա փեսա Ռաֆայելին, ովքեր վազել են դեպի Նվերի կողմը:
Վկան տեսել էր, թե ինչպես է Նվերի մայրը վերցրել տղայի կտրված ոտքը եւ «անկանոն պտտվելով՝ բարձր գոռացել»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930