Լրահոս
Օրվա լրահոսը

Ներում չի շնորհվել ցմահ ազատազրկման դատապարտված գեթ մեկ դատապարտյալի

Ապրիլ 09,2015 15:00

Ցմահ ազատազրկման դատապարտվածների ընտանիքների եւ հարազատների բացը նամակը ՀՀ նախագահին

Մեծարգո պարոն նախագահ, մոտենում է հայ ժողովրդի պատմության ամենացավալի էջի՝ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցը, եւ հայոց աշհարհի վրա է սեւեռված լինելու ոչ միայն ամբողջ աշխարհի, այլ նաեւ Աստծո հայացքը, տեսնելու, թե ինչ արժեքների կրող է եւ ինչ է ավետում աշխարհին ցեղասպանություն վերապրած քրիստոնյա հայ մարդու կերպարը:

Պրն նախագահ, հայոց լեռնաշխարհը հանդիսանալով մարդկության երկրորդ ծնունդի օրրանը, իսկ Հայաստանը՝ քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունն աշխարհում, այսօրվա իրականությունում հանդիսանում է քաղաքակիրթ աշխարհում եւ տարածաշրջանում մասնավորապես միակ երկիրը, որում երբեւէ ներում չի շնորհվել ցմահ ազատազրկման դատապարտված գեթ մեկ դատապարտյալի:

Հարգելի պրն նախագահ, ներումն աստվածահաճո մեծագույն դրսեւորումը լինելով հանդերձ, Հայոց մեծ եղեռնի տարելիցին նաեւ մեկ այլ խորհուրդ է կրում իր մեջ՝ փրկել մարդկային ճակատագրեր եւ կյանք նվիրել: Հարգարժան պրն նախագահ, հաշվի առնելով ՀՀ նորաստեղծ պետության անկատար դատական համակարգը, օրենսդրական բացերը, որոնք նաեւ, ըստ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, թույլ չեն տալիս լիարժեք անդրադառնալ նախկինում հրապարակած կասկածելի դատավճիռների վերանայման խնդրին, եւ քանի որ տվյալ պարագայում խնդիրը վերաբերում է մարդկային կյանքերին, հորդորում եւ խնդրում ենք Ձեզ՝ օգտվել Ձեր բացառիկ իրավունքից եւ ներում շնորհել ցմահ ազատազրկման դատապարտված այն անձանց, ովքեր որպես մարդ եւ որպես հայ արժանի են կյանքի, ապրելու եւ արարելու հայ հասարակության գրկում:

Պարոն նախագահ, մեր միլիոնավոր զոհերին որպես հարգանքի տուրք մատուցելու մեծագույն դրսեւորում՝ խնդրում ենք Ձեզ՝ կյանքի իրավունք նվիրել:

«Առավոտ» օրաթերթ
08.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930