«Երեւանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի գրասենյակից «Առավոտին» տեղեկացրին, որ փառատոնի շրջանակներում ապրիլի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա աշխարհահռչակ «Քրոնոս» քառյակը՝ այն էլ հատուկ ծրագրով՝ Բրայս Դեսներ՝ «Ահյեմ», Լորի Անդերսոն՝ «Հոսք», Նիկոլ Լիզե՝ «Մահ դեպի Կոզմիշե», Գիշի Վիլի՝ «Վերջին բարի խոսքերը», Քլինթ Մանսել՝ «Ռեքվիեմ երազի համար. Սալոմեի խաղաղության պարերը» ստեղծագործությունից:
Ընդմիջում՝ Վլադիմիր Մարտինով՝ «Երանություններ», Մերի Գույումճյան՝ «Լուռ կռունկներ» համաշխարհային պրեմիերա՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Հավելենք, որ հեղինակավոր փառատոների ցանկալի հյուր «Քրոնոսը» համագործակցում է անվանի երաժիշտների հետ, նրա ստեղծագործությունները հնչում են մի շարք ֆիլմերում:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
08.03.2015