Լրահոս
Օրվա լրահոսը

Լեղապարկի բորբոքման 9 նշանները

Ապրիլ 09,2015 11:30

Խոլեցիստիտով` լեղապարկի բորբոքում, հիվանդ են շատերը: Սուր խոլեցիստիտի դեպքում սուր ցավ աջ թուլակողի շրջանում, որի ժամանակ պետք է անպայման կանչել շտապօգնություն: Խրոնիկ խոլեցիստիտն ավելի վատ ձեւով է դրսեւորվում` մարդը տարիներով իր մեջ կրում է մշտապես գործող բորբոքային օջախ, որը աստիճանաբար քայքայում է ստամոքսն ու աղիքները, լյարդը սկսում է վատ աշխատել եւ առաջանում է լեղաքարային հիվանդություն: Այս հիվանդությամբ մարդկանց մոտ նկատվում է քնի եւ ախորժակի բացակայություն, գրգռված են լինում ու նյարդային: Խրոնիկ խոլեցիստիտի հիմնական նշաններն են բութ, տանջող ցավեր աջ թուլակողում՝ շատ ուտելուց հետո, հատկապես, երբ օգտագործում եք ալկոհոլ, ճարպոտ ու տապակած սնունդ:

Միայն այս նշանով չէ, որ կարող եք զգալ հիվանդությունը, քանի որ նույն ցավերը լինում են նաեւ հեպատիտի, ապենդիցիտի, ցիրոզի եւ խոցային հիվանդության դեպքում: Բժիշկները հիմնականում առանձնացնում են 9 հիմնական նշան, որոնք վկայում են հիվանդության մասին: Դրանք են` բերանում դառը եւ մետաղական համ, հաճախակի գխտոցներ օդով, որովայնի փքվածություն, աղիքների գործունեության խանգարումներ, մաշկի եւ աչքերի դեղնություն: Ինչպես նաեւ հաստ, սպիտակ փառ լեզվի վրա, գրգռվածություն եւ անքնություն: Նշանների դեպքում, նախ պետք է պարզել առաջացման պատճառը, քանի որ կարող է լեղապարկի քարեր ու խիտ նստվածք լինի, որը միայն բժշկի նշանակումներով ու հսկողությամբ պետք է բուժել: Իսկ եթե պարզվի խոլեցիստիտի պատճառը սննդի չարաշահումն է կամ սթրեսային վիճակները, ապա կարելի է նաեւ ինքնուրույն բուժել: Ամենակարեւորը՝ պետք է ճիշտ սնվել` ուտել օրը 4-6 անգամ եւ քիչ-քիչ:

lexapark2

Հիմնական սննդակարգը պետք է լինի բուսական, կաթնային եւ կրուպեղենային ապուրներ` բանջարեղենային եփուկով, եփած, անյուղ տավարի միս, անյուղ ձուկ, հավի կրծքամիս, կաթ եւ չոր, սպիտակ հաց, հասած մրգեր եւ հատապտուղներ` միայն քաղցր, հում եւ եփած բանջարեղեն եւ կանաչի: Պետք է հրաժարվել ալկոհոլային եւ գազավորված ըմպելիքներից, թարմ հացից, կծու ուտելիքներից կամ պղպեղից, տապականերից, խոզաճարպից, սոխից, համեմունքներից, պահածոներից, պաղպաղակից, շոկոլադից, կրեմով խմորեղենից:
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է դեղատոմսեր` քնելուց առաջ 1/4-1/2 բաժակ թեյ, մեջն ավելացնելով 1-3 կաթիլ եփերային յուղ` սոճու, ծոթրինի, վարդի: Եթե փորկապության հակում ունեք, ապա առաջարկվում է` 1 թեյի գդալ սամիթի եւ դժնդակի կեղեւ, 2-ական ճաշի գդալ անանուխի եւ հազարաթերթիկի տերեւներ, վրան լցնել 1 լիտր եռման ջուր, թողնել մնա կես ժամ, քամել: Թուրմը խմել 1-ական բաժակ` առավոտյան եւ երեկոյան:

Փորլուծության հակում ունեցողներին առաջարկվում է 1-ական թեյի գդալ անթառամի ծաղիկներ, արեւքուրիկ` զվեռոբոյ, անանուխի տերեւներ, վրան լցնել 1 լիտր եռման ջուր եւ թողնել 15 րոպե: Խմել ուտելուց կես ժամ հետո` կես բաժակ:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է նաեւ 200գ բուսայուղին ավելացնել 30 հատ դափնու տերեւի փշուր եւ թողնել 3-6 օր, որպեսզի թրմվի: Օգտագործել 10-15 կաթիլ` կաթով, կեֆիրով կամ թեյով, օրը 2-3 անգամ:

1 ճաշի գդալ եգիպտացորենի հատիկների թելիկները լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, թողնել 1 ժամ եւ քամել: Ընդունել յուրաքանչյուր 3 ժամը մեկ՝ 1-ական ճաշի գդալ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
08.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    «Զվեռոբոյ» բառ մեր լեզւում չկայ: Պէտք է գրել կիւրեղատառ (зверобой):

    Թէեւ արեւքուրիկն այդ բոյսի անուններից մէկն է, սակայն ըստ իս Hypericium-ը առաւել յայտնի է ՍՐՈՀՈՒՆԴ անուամբ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930