Քիչ առաջ Երևան ժամանեց ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը` քրոջ Քլոե Քարդաշյանի և ամուսնու` ռեփ երգիչ Քանյե Ուեսթի հետ:
Քիմին եւ նրա ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, լրագրողներ, Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։ NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ Քարդաշյանին դիմավորել են հայկական տարազով եւ ավանդական աղուհացով։
Քիմ Քարդաշյանը ձեռքով ողջունեց հավաքվածներին, սակայն հրաժարվեց պատասխանել լրագրողների որեւէ հարցի։ Միայն լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք երջանիկ է Հայաստանում լինելու համար, Քարդաշյանը կարճ արձագանքեց. «Շատ երջանիկ եմ»։
Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում
Ես սիրում և հարգում եմ Քիմ Քարդաշյանին: Համարյա արդեն 100 մլն դոլար ստեղծած խելացի գործարար է և գեղեցիկ ու օժտված դերասանուհի: Նա անգամ մի tweet-ով է Հայաստանին ու հային շատ ու շատ ավելի օգնում,քան ՀՀ ԱԳՆ ռուսահոտ ապարատչիկները միասին վերցրած: Իսկ նախանձողներն ու չարախոսները հանգիստ կարող են կորել գրո՛ղի ծոցը:
Հարգելի Վարզ Սյունի, շատ էի ցանկանում կապ հաստատել Ձեր հետ:
Խնդրում եմ Առավոտի խմբագրությանը Վարզ Սյունու համաձայնության դեպքում տրամադրել իմ էլ. փոստի հասցեն:
Կանխավ Շնորհակալ եմ:
Այ քեզ հաճելի անակնկալ: Բարի գալուստ Հայաստան 🙂