«Դաշնակցությունը իր ընթացքի մեջ է. քարոզարշավ է ծավալել Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում ընտրողները շահագրգռված են մասնակցել մայիսի 3-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Իսկ խախտումների կուսակցությունը չի հանդիպել. «Մեր քարոզարշավի ընթացքում արդեն եղել ենք տարբեր շրջանների տարբեր համայնքներում, բայց նման երեւույթների ընդհանրապես չենք հանդիպել»:
Դավիթ Իշխանյանը անդրադարձավ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության կարգախոսին՝ «Խաղաղություն, արդարություն, աշխատանք». «Ղարաբաղի ժողովրդի համար թիվ մեկ խնդիրը խաղաղության ապահովումն է, հատկապես՝ չլուծված հիմնահարցի առումով: Շատ հաճախ Դաշնակցությանը փորձում են պատերազմի կուսակցություն ներկայացնել: Այն որ խաղաղության ապահովության գործընթացում Դաշնակցությունը իր դերակատարությունն ունեցել է եւ կունենա ակնհայտորեն կարեւոր է: Եվ մենք այդ տեսանկյունով ենք ներկայացնում մեր մոտեցումները, ինչու չէ նաեւ դիվանագիտական մոտեցումներով հավերժական խաղաղություն հաստատելու կարեւորությունը, որին ունակ է Դաշնակցությունը իր աշխարհասփյուռ կառույցներով»:
Նրա խոսքերով՝ Դաշնակցությունը արդարության հոմանիշն է. որտեղ Դաշնակցություն, այնտեղ էլ արդարություն. «Դաշնակցության հոմանիշը արդարությունը հասկացությունն է, որը պետք է արմատավորվի մեր ժողովրդի մեջ: Իհարկե՛, կա որոշ արդարության բացակայություն տարբեր ոլորտներում, բայց այդ ամենի մեջ կարեւոր է, որ Դաշնակցությունը կարողանա արդարության սկզբունքները արմատավորվի եւ խորացնի»:
Կարդացեք նաև
Պարոն Իշխանյանը հավելեց, որ աշխատանք բառով կուսակցությունը նկատի ունի նոր աշխատանքների ստեղծում եւ տնտեսական ոլորտում որոշ ձեռնարկումների արդյունքում նոր միջավայր ստեղծելու անհրաժեշտություն. «Արդեն իսկ անցած տարիներին մենք այդ նախաձեռնությունը ունեցել ենք եւ որոշակի հաջողություններ ունենք աշխատատեղերի ապահովման հարցում: Ակնհայտ է, որ պետք է տնտեսական խնդիրների վրա լուրջ ազդեցություն ունենանք՝ օրենսդրական դաշտից սկսած, նաեւ անմիջական գործառույթներ իրականացնելով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ափսոս ԱՌԱՎՈՏ-ում հայհոյանքներով մեկնաբանություններ չեն թողնում, թե չէ կասեի ինչի հոմանիշ են դաշնակները: Միակ բանը, որ դրանց հաջողվում է համ հաճույք ստանալ, համ կույս մնալ: Արդեն 150 տարի…..Ինչպես հայտնի սերիալում էին ասում…ԱՐԱԱԱԱ ՈՆՑ ԵՄ ԵՍ ՁԵԶԱՆԻՑ ԶԶՎՈՒՄ…..
«Դաշնակցությունը արդարության հոմանիշ» է միա՛յն դաշնակի ուղեղում: Պատմությու՛նը այլ բան է ապացուցում:
1989 թ. դեկտեմբերի 1-ին «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշում են կայացրել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից սա չի ընդունվել, բայց դա արդեն որոշիչ չէ, քանի որ՝ 1) ԽՍՀՄ-ը այլևս գոյություն չունի, և 2) 23.08.1990 -ի Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը հիմք է ընդունել վերոհիշյալ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը:
1995 թվի (ու 2005 թվին վերահաստատված) ՀՀ Սահմանադրությունն էլ է հիմք ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները. այսինքն՝ ըստ ՀՀ բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության,Ղարաբաղն արդե՛ն ՀՀ մաս է:
Այս տեսանկյունից որոշիչ չէ նաև այն, որ Արցախն անկախության հանրաքվե է արել ու նախագահ, պառլամենտ ու նման այլ կառույցներ ունի: Ոչ մի երկիր (Հայաստանը ներառյալ) դա չի ճանաչել/ճանաչում. նաև այն, որ այսօր Հայաստանը de facto և՛ de jure Արցախի ներկայացուցիչը (օրինակ՝ Մինսկի խմբում), հովանավորն ու անվտանգության երաշխավորն է (օրինակ՝ ՀՀ զինվորականների ներկայությունը Արցախում՝ առա՛նց երկկողմանի պայմանագրի):