Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազմենն արդարացվեց, կալանքից ազատվեց

Ապրիլ 08,2015 20:01

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր հրապարակեց «Սինկոպ Փաբ» ջազ-ակումբի պատասխանատու, երաժիշտ Արտյոմ Լալայանի դատավճիռը:

Նա արդարացվեց եւ դատարանի դահլիճից տարիուկես անազատության մեջ գտնվելուց հետո բաց թողնվեց:

Հիշեցնենք, որ մեղադրող Աբրահամյանը պահանջել էր մեկուկես տարվա ազատազրկում այն բանի համար, որ 2012թ. օգոստոսի 31-ին Պուշկինի փողոցի 41 շենքի թիվ 24 հասցեում գտնվող «Սինկոպ Փաբ» ջազ-ակումբ-սրահում ծագած վիճաբանության ընթացքում ակումբի խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածել է ակումբի հաճախորդ Էդուարդ Դուրգարյանին: Վերջինս որովայնի աջ կողային մասում ստացել է վնասվածք՝ առողջության ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող:

Օգտվելով երաժիշտի ռուսական կրթություն ստանալու հանգամանքից գործի նյութերում դրվել էին այնպիսի ապացույցներ, որոնք հերքվեցին դատարանում:

Արտյոմ Լալայանի պաշտպանությունն իրականացնում էր փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Արտյոմ Լալայանը կրթություն վաղուց է ստացել, ուստի ոչ թե …օգտվելով երաժիշտի ռուսական կրթություն ստանալու հանգամանքից… , այլ …օգտվելով երաժշտի ռուսական կրթություն ունենալու հանգամանքից… Եթե նկատեցիք՝ երաժշտի, ոչ թե երաժիշտի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930