Լրահոս
Օրվա լրահոսը

Կփոխհատուցեն Վահան Հովհաննիսյանի հուղարկավորության ծախսերը

Ապրիլ 08,2015 19:30

Հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի աճյունը Գերմանիայի Դաշնությունից Հայաստան տեղափոխման եւ հուղարկավորության հետ կապված ծախսերը կառավարությունը կփոխհատուցի:

Ինչպես նշված է կառավարության նիստի օրակարգում, փոխհատուցումը կտրամադրվի կառավարության «Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի եւ հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից`  4,7 միլիոն դրամ, եւ արտաքին գործերի նախարարությանը` 5000  եվրոյին համարժեք դրամ:

Կառավարություն ներկայացվող փաստաթղթում գրված է. «Համաձայն ՀՀ մշակույթի եւ արտաքին գործերի նախարարությունների կողմից ներկայացված հաշվետվությունների` ՀՀ հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի աճյունը Գերմանիայի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման եւ հուղարկավորության հետ կապված ծախսերը կազմել են 7,4 միլիոն դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930