Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսության մասին` պատկերն իսկապես մռայլ է ԱՄՀ-ն էլ կանխատեսեց 0 տոկոս տնտեսական աճ. (Տեսանյութ)

Ապրիլ 08,2015 19:11

«Պատկերն իսկապես մռայլ է, վերջին տարիներին, հնարավոր չէ հիշել նման մռայլ պատկեր, բայց հիմա կարծես կայունանում է»,-այսօր «Մարոթ Արմենիա» հյուրանոցում անդրադառնալով մեր երկրի տնտեսական վիճակին այսպիսի կարծիք հայտնեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: Նրա կանխատեսմամբ, տնտեսական աճը կլինի 0 տոկոս մի փոքր դրական շեղումով:

Պարոն Հորթոնի համոզմամբ, Հայաստանի տնտեսության վրա անմիջական ազդեցություն են ունենում նավթի գները, Ռուսաստանի տնտեսական ակտիվության մակարդակը, որոնք սակայն կայունանալու միտում են արձանագրում: Ըստ ԱՄՀ ներկայացուցչի, այս իրավիճակը եւս 2-3 տարի երկարաձգվելով, տնտեսական աճի դանդաղ վերականգնում կլինի: Տնտեսական աճի վրա ազդող գործոններից պարոն հորթոնը նաեւ թվարկեց արտերկրից եկող տրանսֆերտները, արտահանման ծավալները, մասնավորապես` Ռուսաստան, պղնձի գների նվազումը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի կարծիքով, 700 միլիոնի պահուստներ վաճառելը Հայաստանի դիրքերը թուլացնում է: Անդրադառնալով վերջերս թողարկված եվրաբոնդերին, Մարկ Հորթոնն ասաց, որ դրանց թողարկումը վաղաժամ չէր:
Կանխատեսում է արդյոք դրամի արժեզրկում, այն դեպքում, երբ հարեւան երկրների դրամն արժեզրկվեց, իսկ Հայաստանում` արժեւորվեց:

Մարկ  Հորթոնն ասաց, որ կախված երկրի առանձնահատկությունից ցնցման ազդեցությունը տարբեր է: Ըստ նրա օրինակ` Ադրբեջանը, որը նավթ արտահանող երկիր է, նավթի գինն իջել է 35 տոկոսով եւ նրանք հաշվարկային այլ ճշգրտում են կատարել:

ԱՄՀ մասնագետն ասաց, որ հարմար ժամանակ է, որպեսզի ԿԲ-ն շուկայից դոլար գնի: Նաեւ ասաց, որ անհրաժեշտ է եկող տարվանից բյուջեի դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկել. «Հիմա շուկայից գնումները կատարելով հնարավոր ապագայում կանխել դրամի արագ արժեզրկումը»:

Մարկ Հորթոնն ասաց, որ եթե ծրագիրը նախատեսվածի պես ընթանա, ապա այս տարի ԱՄՀ-ն ՀՀ Կենտրոնական բանկին կտարամադրի 35 միլիոն դոլար:

Հաշվի առնելով Հայէլցանցերի կուտակած պարտքերը, Մարկ Հորթոնը չբացառեց, որ այս տարի տեղի կունենա որոշ կոմունալ ծառայությունների գների բարձրացում:

Նրա խոսքերով, տնտեսական աճը սահմանափակող գործոն կարող է լինել պետական պարտքի ավելացումը, որը ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոս ավելացել է:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը անդրադարձավ նաեւ էներգետիկայի ոլորտում պետության վրա մնացած չնախատեսված պարտավորություններին, մասնավորապես «Նաիրիտ» գործարանի պարտքին` կարծիք հայտնելով, որ այդ հանգամանքը բյուջեի վրա ծանր է նստում:

«2013-ի գազպրոմի գործարքից հետո պետական հատվածն իր վրա չպետք է ստանձնի այդպիսի պարտքեր»,-նկատեց պարոն Հորթոնը: Ըստ նրա, նման գործարքները պարտքերի առաջացման ռիսկեր են պարունակում. «Շատ կարեւոր է, որ ֆիննախը լինի աչալուրջ եւ սկզբից եւեթ տեղեկանա, որ նման խնդիր կա եւ սկզբից ասի, որ պետբյուջեն չի պատրաստվում այդ պարտքերը վճարել ավելի ճիշտ է, որ ժամանակին ճիշտ քայլեր կատարեն»:

Հարցին, թե գնաճը հնարավոր կլինի՞ պահել կանխատեսվածի սահմաններում` հաշվի առնելով, որ սպասվում է գազի, էլեկտրաէներգետիկայի ու ջրի թանկացում, պարոն Հորթոնն ասաց, որ այս պահին դեռեւս պարզ չէ, թե նշյալ ծառայությունների սակագները որքանով են բարձրանալու. «Այս պահին Ռուսաստանի հետ Հայաստանը բանակցում է սահմանին վաճառվող գազի գնի հնարավոր նվազումը, որպեսզի երկրում չաճեն գազի սակագները, հիմա դժվար է քննարկել դրանց ազդեցությունը գնաճի վրա»:

Այդուհանդերձ ԱՄՀ-ն առաջարկել է կարիքավոր ընտանիքներին տրվող նպաստները մի փոքր ավելացնել` գնաճը մեղմելու համար: Հիմնադրամը մեր երկրում երկու խոշոր ծրագիր կիրականացնի: Մեկը  դեպի Թբիլիսի տանող ճանապարհի կառուցումն է, մյուսը` սեյսմիկ չափանիշներին չհամապատասխանող դպրոցների հիմնանորոգումը:

Մարկ Հորթոնի կարծիքով, Իրանի նկատմամբ պատժամիջոցների փոփոխությունը դրականորեն կազդի Հայաստանի վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930