«Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի հեղինակն է ու կազմակերպել է հանցագործություն. արդեն միայն այդ պատճառով նա ընդհանրապես ՀՀ իրականությանը խառնվելու իրավունք չունի»,-Aravot.am-ի հարցին`արդյոք արդարացվա՞ծ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ տնտեսական վիճակի վերաբերյալ քննադատությունները, մանավանդ, որ նրա օրոք է կնքվել «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքը, կամ շինարարական փուչիկը նրա անձի հետ է կապվում, Ռոբերտ Քոչարյանն ունի շինարարության մեջ 25 տոկոս մասնաբաժին, այսպես արձագանքեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում մտահոգություն էր հայտնել ՀՀ արտաքին պարտքի շարունակական աճի մասին ու նշել. «Պարտքերի մեջ թաղվելն ամենևին ելք չէ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանն ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում»:
Զոյա Թադևոսյանը, չցանկանալով դիտարկումներ անել Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած քննադատությունների մասին, պատճառաբանեց. «Հանցագործի խոսքը չեն քննարկում, հանցագործին օրենքով դատում են: Դրա անունը պետք է ջնջել հայաստանյան պատմությունից, վերացնել, չկա այդպիսի քաղաքական գործիչ, կա հանցագործ Ռոբերտ Քոչարյան»:
Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա ըստ Զոյա Թադևոսյանի` Արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշների համաձայն` «այն այնքան էլ ծանր պարտք չէ, 50 տոկոսից ավելի լինելու դեպքում պետք է անհանգստանալ, առայժմ 41 տոկոս է կազմում»:
Կարդացեք նաև
Սակայն մտահոգիչ է այն, որ դեռ պարտքերով ապրելու ենք: Այս առիթով Զոյա Թադևոսյանը մանրամասնեց. «Գոյություն ունի պարտքի վերադարձ ու սպասարկում, ինչը բյուջետային, ծայրահեղ աղքատության պայմաններում իրականացնելը լրացուցիչ բեռ է սպառողի, բնակչության համար: Այդ առումով շատ անհանգստացնող է արտաքին պարտքը: Ի վերջո, դա բեռ է բնակչության ուսերին, որը պետք է վճարել: Այն տնտեսական իրավիճակը, որ կա Հայաստանում և ապագայում էլի պիտի պարտքերով ապրենք, դա էլ է անհանգստացնում, որ արտաքին պարտքը կունենա աճի միտում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այլևս զարմանալի չէ ցինիկ հայտարարությունից որ գուցե շուտով Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի դեպքերի բացահայտում պահանջի: Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև։Բավական է ուշադիր ընթերցել նրա մամլո ասուլիսները որոնք աչքի են ընկնում բազմաթիվ աղաղակող հակասություններով և իրականությունը կոծկելու բացառիկ անճարակ ճիգերով։ Դրսևորում է նույն անպարկեշտ վարքագիծը, որի ականատեսն ենք եղել նրա կողմից 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետքերը կոծկելիս։ Ուստի նրանց այլ բան չէր մնում անելու, քան բռնությամբ ու արյունահեղությամբ ճզմել կեղծված ընտրությունների առթիվ ծագած հասարակական դժգոհության արտահայտությունները և փորձել կատարվածի մեղքը բարդել ընդդիմության վրա։ Փաստերի համակողմանի քննությունն, այսպիսով, ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների և ոստիկանության միջև, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա։ Նա էր այն միակ իրավասու անձը, որ կարող էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և նրանց գնդակոծելու հրաման տալ, քանի որ ուժային բոլոր մարմինները՝ բանակը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական պաշտոնյաների անվտանգության ծառայությունը գտնվում են նախագահի անմիջական ենթակայության տակ։ Նա ել կրկնեց երկրորդ պետական իշխանությունը յուրացումը 1996 թ. Լևոն Տեր Պետրոսյանից փաստից հետո:
Զոյա ջան, զգույշ մնացեք, այս բանդիտները ձեր գլուխն էլ կարող է ուտեն։
իսկ թե որ մարտ 1ը չլիներ, էսօր Սերժ Սարգսյանն ել չեր լինելու Հայաստանի Հանրապետության Նախագահ… ուզում եք «հարվածել» Ռոբերտ Քոչարյան-ին, լաւ, սակայն մի քիչ աւել խոհեմ հարվածներ ընտրեցեք, թէ ոչ՝ խփում էք միաժամանակ դուք ձեզ…իսկ ապերախտությունը ընդհանրապես լաւ բան չի…