«Կային այլ մեթոդներ, կարելի էր կանխել նաեւ հանդիպելով, շփվելով, խոսելով, որոշակի բացատրական աշխատանք տանելով»,- ապրիլի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա համոզմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ իր թիմը իշխանության համար վտանգ չէին ներկայացնում. «Ժիրայր Սեֆիլյանի ելույթներին հետեւելով եւ մի քանի կոնկրետ ելույթներից ես ինձ համար հետեւություն եմ արել, որ ինքը՝ Ժիրայր Սեֆիլյանը, եւս մնացած քաղաքական ուժերի հետ համակարծիք է եւ տեսնում է, որ աջակցություն չկա ապրիլի 24-ի առումով: Նա կարծես թե հետ քայլ է անում եւ որոշակի հարցերում իր ծրագրերը հետաձգում է: Ես չեմ կարծում, որ նրան անհրաժեշտ էր ձերբակալել, առավել եւս որ իրավական հիմք չկար»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը համարում է, որ խնդիրն այն չէ, որ ինչ-որ քաղաքական ուժը իշխանություններին դեմ է. «Իշխանությանը առաջին հերթին պետք չէ, որ այդպես լինի, որովհետեւ եթե չկա ընդդիմություն որոշումների արդյունավետությունն է տուժում»:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ յուրաքանչյուրի հայի պարտքն է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները հավուր պատշաճի անցկացվեն. «Սա այն թեման է, որ մեր մեջ ներքին թշնամիներ չպիտի փնտրենք: Որեւէ մեկն ուղղակի չի կարող թշնամի լինել: Մեր արեւելյան եւ արեւմտյան հարեւանները թույլ չեն տալիս, որ միակամ չլինենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ամեն մարդ ել, նամանաւանդ քաղաքական դաշտում, մտքի հանգստոգթյան եւ սփոփանքի մի խոր շունչ քաշեց որ այս ձերբակալությունները տեղի ունեցան վերջապես, սակայն ոմանք հիմա քննադատում են կատարվածը… լրիվ կեղծավորություն…