Ապրիլի 8-ին ՀՀԿ Արաբկիր վարչական շրջանի երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառում` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման պաշտոնական հյուրերի թվում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը և մյուս համայնքների շրջանային երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները:
Միջոցառման ընթացքում ՀՀԿ-ական երիտասարդները հակիրճ ներկայացրին Ցեղասպանության պատմությունը, ասմունքեցին, մասնակցեցին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը և երաժշտական համարով ամփոփեցին միջոցառումը:
Հավելենք, որ միջոցառման նպատակն էր բարձրացնել հայ երիտասարդության շրջանում մեկ դար առաջ իրականացված ոճրագործության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և ևս մեկ անգամ բարձրաձայնել հայ ժողովրդի ցավի ու կորստի մասին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն