Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Եթե ապրիլի 24-ին որեւէ բան կատարվի, ապա թուրքերին եւ ադրբեջանցիներին երջանկություն ենք նվիրելու» (Տեսանյութ)

Ապրիլ 08,2015 17:56

«Ես Նախախորհրդարանի համակիրներից մեկն էի, մտածում էի՝ վերջապես հայրենադարձ սփյուռքահայը ավելի մարտական եւ հայկական բնավորությամբ կզբաղեցնի քաղաքական դաշտը»,- ապրիլի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նա նշեց, որ Հիմնադիր խորհրդարանի մի շարք նախաձեռնություններին, այդ թվում նաեւ ապրիլի 24-ն օգտագործելուն դեմ է. «Նույնիսկ ոսոխն իրավունք չունի այդ օրը այլ բանով զբաղվել: Ես դեմ եմ, որ այդ օրը հայտարարված է երիտասարդության համերաշխության միջազգային օր, ես համարում եմ, որ դա սխալ է, եւ դրա մեջ նույնպես որոշ իմաստով հակաքարոզչություն է եւ ժխտողականության տարր կա: Մենք համարում ենք, որ մեզ հետ այդ օրը բոլորը պետք է համերաշխ լինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ազատ Արշակյանը կոչ է անում իշխանություններին ուղղել սխալը՝ ազատ արձակել ոչ միայն Հիմնադիր խորհրդարանի անդամներին, այլ նաեւ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին եւ նրա գաղափարակիցներին՝ ապրիլի 24-ի կապակցությամբ. «Այսինքն՝ ապրիլի 24-ը՝ հարյուրամյակը դառնա հենց ներողամտության, համերաշխության հարյուրամյակ, օրինակ ծառայեն՝ մենք ձեզ ազատում ենք. Մենք ձեզ պես չենք վարվում»:

ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը համարում է, որ ստեղծված իրավիճակը վտանգավոր է եւ հայ ազգին հարիր չէ: Արամ Սարգսյանի կարծիքով՝ եթե ապրիլի 24-ին որեւէ բան կատարվի, թուրքերին եւ ադրբեջանցիներին Հայաստանը երջանկություն է  նվիրելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Ինչքան սրանց նմանները շատ են խոսում, էնքան ապացուցվումա, որ Սեֆիլյանն ամեն ինչ ճիշտա անում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930