Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանը Սեֆիլյանի ձերբակալության հարցին չի ուզում պատասխանել

Ապրիլ 08,2015 17:52

Այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին. «Դուք հետեւո՞ւմ եք Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին, հարց չե՞ք բարձրացնում, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չկարողացան ձերբակալել Պերմյակովին եւ ինչո՞ւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն գնում 102-րդ ռազմաբազա՝ ձերբակալելու Պերմյակովին: Երեկվանից քաղաքական հայացքների համար ձերբակալություններ են տեղի ունեցել Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ: Երկակի մոտեցումներ են: Մի դեպքում չեն գործում, մյուս դեպքում քաղաքական հայացքների համար մարդկանց ձերբակալում են»:

Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ թեեւ գլխավոր դատախազը մասնակցում է կառավարության նիստերին, բայց ՀՀ կառավարությունը չի կարող հարցադրումներ անել գլխավոր դատախազին, որոնք չեն վերաբերում իր իրավասության ոլորտին:

Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը՝ Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ձեռնպահ կմնա որեւէ հայտարարություն անելուց, քանի որ նախաքննություն է ընթանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    ամեն հայ ել մտքի հանգստության եւ ընդհանուր սփոփանքի մի խորին շունչ քաշեց՝ որ էս կանխարգելիչ ձերբակալությունները տեղի ունեցան վերջապես, սակայն ոմանք, յատկապես քաղաքական դաշտում, հիմա ել քննադատում են կատարվածը… լրիվ կեղծավորություն… սեւ գործը թող կատարի իշխանությունը, իրենք ել օդային բաներ թող խոսեն, սպիտակ ասպետություն, առաքինություն թող խաղան…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930