Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը սխալ տպավորություն է ստացել

Ապրիլ 08,2015 17:50

«Դատելով երկու կողմերի քաղաքական գործիչների բառապաշարից` հայ-թուրքական հարաբերությունները, անկասկած, վատացել են»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական կայքին տված հարցազրույցում  այսպիսի կարծիք է հայտնել: Այս հարցում, ըստ Քոչարյանի` «բացասական դեր խաղացին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»: Երկրորդ նախագահը դրանք անվանում է «մեռելածին» ու նկատում. «Դրանք, այնուամենայնիվ, գերագնահատված փոխադարձ սպասումներ առաջացրին ինչպես Հայաստանում ու Թուրքիայում, այնպես էլ՝ միջազգային հանրության շրջանում…քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի: Այս ամենի հետ մեկտեղ այսօր քչերն են հավատում հայ-թուքական սահմանի գործարկման հեռանկարին, մինչդեռ դա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ստանալ արձանագրությունների իրագործումից»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը համամիտ չէ, թե հայ- թուրքական հարաբերությունները վատացել են: Նա հիմնավորում է. «Դրանք երբեք լավ չեն էլ եղել և հարաբերություններ` որպես այդպիսին երբեք չեն եղել: Միշտ եղել է ավելի շատ հակամարտության պատմություն կամ թշնամանք: Ուստի ինչի հետ համեմատել, որ ավելի վատացել են, ինձ համար անհասկանալի է, չկա նախադեպը»:

Hrant_Meliq_shahnazaryan

Արձանագրությունների անարդյունավետության հարցում ևս Հրանտ Մելիք-Շահնազարյանը համամիտ չէ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Արձանագրություններով առնվազն լուծվել է Թուրքիայի դեմ հերթական քաղաքական ճնշում գործադրելու հնարավորությունը: Մերժելով և նախադրյալներ առաջ քաշելով արձանագրությունների վավերացման գործում` Թուրքիան ևս մեկ անգամ հաստատեց, որ քաղաքական երկխոսության պատրաստ չէ` դրանով հնարավորություն տալով հայկական կողմին և միջազգային հանրությանը հայկական հարցն ավելի ուժեղացնելու և Թուրքիայի դեմ օգտագործելու նպատակով»: Քաղաքագետի վստահեցմամբ` արձանագրությունները դրական դերակատարություն ունեցան նաև ՀՀ-ի` միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

Իսկ թե ինչու են պահվում այդ «մեռելածին» արձանագրությունները և ՀՀ-ի ստորագրությունը ետ չի կանչվում, պարոն Մելիք-Շահնազարյանը պատճառաբանում է. « Դեռ լիմիտ կա Թուրքիայի մերժողական քաղաքականությունը օգտագործելու և նոր բացահայտումներ անելու համար, հենց դրա համար էլ պահվում են»:

Մնացած բոլոր դիտարկումները Հրանտ Մելիք-Շահնազարյանը «սուբյեկտիվ է » համարում ու վստահեցնում, թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այդ արձանագրությունների գոյությունից չի տուժել`որպես հավաստիացում օրինակ բերելով այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և այն քրեականացող բանաձևեր ընդունել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Թեև Ռոբերտ Քոչարյանի ջավագովը չեմ, բայց ինքը ճիշտ է իր հարցազրույցում: Ես լրիվությամբ կարդացել եմ այդ հարցազրույցը:

    Իսկ ո՞վ չգիտի,որ այս Հրանտ Մելիք-Շահնազարյանը իշխանությունների մարդն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930