Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր նախ շնորհավորեց կառավարության երկու տիկնանց՝ Հրանուշ Հակոբյանին եւ Հասմիկ Պողոսյանին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Նա սփյուռքի նախարարին հարց ուղղեց՝ Սիրիայից, Ուկրաինայից Իրաքից ներգաղթած քաղաքացիների համար շարունակվելո՞ւ են պետական այն ծրագրերը, որոնք 2014-ին իրականացվել են: Նա խնդրեց որոշ մանրամասներ հնչեցնել:
Հրանուշ Հակոբյանն էլ իր հերթին, մինչ պատասխանելը շնորհավորեց Գալուստ Սահակյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ եւ Հայաստանի, Սփյուռքի բոլոր կանանց՝ Ապրիլի 7-ի առիթով:
Ինչ վերաբերում է սիրիահայերին, նա ասաց, որ կառավարությունն ամեն ինչ արել է, որ նրանք կարողանան այստեղ իրենց խնդիրները կարգավորել, 7 դասընթաց են կազմակերպել, 74 բիզնես ծրագիր է ընտրվել, 5 մլն արտոնյալ վարկ են տվել յուրաքանչյուրին 4 տարի ժամկետով. «Որեւէ գործատու չկա, որ նրանցից գոհ չլինի, նրանք ինտեգրվում են աստիճանաբար: 1400 մարդ միայն բուժվել է մեր ստացիոնար պայմաններում, մեր առողջապահության նախարարությունը մոտ 100 մլն դրամ է հատկացրել՝ պետպատվերի շրջանակներում նրանց խնդիրները լուծելու համար: Մենք մշակել ենք նաեւ ինտեգրման առանձին ծրագիր՝ երեխաների հանգստի խնդիրը, ուսման խնդիրը լուծելու համար»:
Կարդացեք նաև
Մարգարիտ Եսայանը արձագանքեց, որ հարկադրյալ, ստիպված աշխարհաքաղաքական ինչ-ինչ խնդիրներից դրդված երբ մեր հայրենակիցները գալիս են Հայաստան, պետք է հայրենիքի նման ընդունել նրանց: Բայց նրանց հետ շփումներից Մարգարիտ Եսայանը հասկացել է, որ բացի կրթական, առողջապահական խնդիրներից, նրանց համար շատ կարեւոր է աշխատատեղերի խնդիրը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իսկ ինչու չեն հրապարակում այլ թվեր` քանի սիրիահայ է Հայաստան գալուց ոչ շատ անց հեռացել Հայաստանից դեպի Եվրոպա կամ Ամերիկա..