Կառավարությունն ազգային անվտանգության ծառայությունից հետ է վերցնում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից: Ըստ այդմ, կառավարությունն ԱԱԾ-ին ամրացված «ՀՈՒՆԴԱԻ ԷԼԱՆՏՐԱ» մակնիշի, 2010 թվի մոտ 6 միլիոն դրամ արժեքով ավտոմեքենան հետ է վերցնում, որպեսզի նվիրաբերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
Մեքենայի հետ կապված, այսպես ասած՝ գույքի հանձնման-ընդունման ծախսերը, ինչպես նշված է կառավարության փաստաթղթում, ԼՂՀ ազգային անվտանգության հաշվին կարվի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ