Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ. «Անհրաժեշտ է Հայաստանին խաղաղության պարտադրելու մեխանիզմներ դիտարկել». Trend

Ապրիլ 08,2015 18:07

«Անհրաժեշտ է լրջորեն դիտարկել Հայաստանին խաղաղության պարտադրելու մեխանիզմներ, այդ թվում՝ պատժամիջոցներ»,- մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները՝ ադրբեջանական «Trend» գործակալությանը ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:

«Կցանկանայի Հայաստանի արտաքին գործերի նախարարներին հիշեցնել, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը հիմնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի վրա, որն ընդունվել է 1995 թվականի մարտի 23-ին Բուդապեշտում: Իսկ փաստաթղթերի հիմքն են կազմում ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը»,- նշել է նա:

Հաջիեւը ասել է, որ եթե Հայաստանի ԱԳ նախարարը պնդում է, որ Երեւանի դիրքորոշումը համապատասխանում է միջազգային հանրության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումներին, ապա Հայաստանը պետք է անմիջապես զորքերը հանի Լեռնային Ղարաբաղից եւ սկսի Մեծ խաղաղության համաձայնագրի պատրաստման աշխատանքները:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    ՀԱՋԻԵՒ – Hikmət Hacıyev
    Գաջիեւը ռուսերէն տարբերակն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930