Եղեռնը վերապրած վանաձորցի երկու տատիկների՝ 102-ամյա Մարգարիտա Չիլինգարյանին և 103-ամյա Լուսիկ Անդրեասյանին հունիսի 7-ին այցելեցին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Նրանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տարեցներին փոխանցեցին դրամական միջոցներ, Հայոց մեծ եղեռնի խորհրդանիշ հուշանվերը և ծաղկեփնջեր: Նրանք տատիկներին շնորհավորեցին նաև՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն:
Լոռու մարզպետարան