Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ.Հակոբյան. հատուկ կարծիք

Ապրիլ 08,2015 17:26

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի 2-րդ ենթախմբի քննարկման արդյունքում՝ 2011-2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորման օրինականության ու չափի հիմնավորվածության և «Հայռուսգազարդ» ՓԲԸ  կանոնադրական կապիտալում   ՀՀ   ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ՝

 

1.       2011-2013թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության  5.  81  հոդվածներին, « Բյուջետային համակարգի  մասին » ՀՀ օրենքի  1. 2  և  11 հոդվածների, և  « Պետական պարտքի մասին » ՀՀ օրենքներին:

2.      «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում  ՀՀ  ունեցած բաժնեմասի գնահատում /աուդիտ/ տեղի չի ունեցել:

Խախտվել է «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին » ՀՀ օրենքի 4.1 և 24.2 հոդվածները:

 

  Ռուբեն Հակոբյան       

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն

ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ

 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930