Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ճիշտ կլինի, որ Հիմնադիր Խորհրդարանի առնվազն երեք անդամ սկսեն հացադուլ»

Ապրիլ 08,2015 17:22

Ներկայացնում ենք Անդրիաս Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժիրայր Սեֆիլյանի և նրա համախոհների ձերբակալությունը անհիմն է և անօրինական: Այս հերթական ռեպրեսիան վկայում է, որ պետության բարձրագույն ղեկավար պաշտոնյաների կողմից Հայաստանում իրականացվող սահմանադրական կարգի տապալումը կայուն և անշրջելի բնույթ է կրում:

Ստեղծված իրավիճակում ես գտնում եմ, որ Պավել Մանուկյանի հացադուլ հայտարարելու որոշումը ճիշտ քաղաքական քայլ է: Իմ կարծիքով, Հիմնադիր Խորհրդարանը պետք է օգտագործի այդ բողոքի ձևը:

Ճիշտ կլինի, եթե ապրիլի 10-ից (երբ լրանում է սահմանադրությամբ սահմանված 72 ժամյա մեղադրանք ներկայացնելու ժամկետը) Հիմնադիր Խորհրդարանի առնվազն երեք անդամ սկսեն հացադուլ, բոլորի համար տեսանելի վայրում՝ պահանջելով բոլոր քաղբանտարկյալների ազատումը: Ապրիլի 12-ին հացադուլին պետք է միանան ևս երեք հոգի և այդպես շարունակ: Հիմնադիր Խորհրդարանի համախոհները արտասահմանում նույնպես պետք է սկսեն հացադուլներ Հայաստանի Հանրապետության դեսպանատների դիմաց:

Ցանկալի է, որ մինչև ապրիլի 24-ը, Հայաստանում և սփյուռքում հացադուլ անողների թիվը հասնի հարյուրի: Այդ դեպքում քաղաքական բողոքի ակցիան կունենա միջազգային հնչեղություն և կդառնա անհրաժեշտ ճնշման գործիք քաղբանտարկյալների ազատման համար:

Բնական է, որ ակցիան պետք է ներառի ոչ միայն Հիմնադիր Խորհրդարանի անդամներին և նրանց համախոհներին, այլ նաև բոլոր այն քաղաքական գործիչներին, ով չի հանդուրժում Հայաստանում սահմանադրական կարգի տապալումը և պայքարում է դրա դեմ:

Ես ինքս պատրաստ եմ միանալ նման բողոքին, և կուզենայի մասնակիցների թվում տեսնել նաև Ազգային Ժողովում ընդդիմությունը ներկայացնող պատգամավորներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930