Հիմնադիր խորհրդարանը ապրիլի 8-ին Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ կազմակերպել էր պահանջի հավաք: Հավաքի ընթացքում Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ ապրիլի 7-ին իրենք շոկային իրավիճակում էին, բայց կարողացան հաղթահարել այդ վիճակը:
«Ինչքան էլ շոկային էր, բայց մեզ համար կանխատեսելի էր իրավիճակը: Նախօրոք արդեն բոլոր սցենարները մշակված էին, թե այս պարագայում ինչ պետք է անեին: Անշուշտ, կան անհատներ, որոնց դժվար է փոխարինել, բայց ուզում եմ հիշեցնել՝ ձերբակալելով Ժիրայր Սեֆիլյանին, թո՛ղ պատրաստ լինեն դիմավորել նոր սեֆիլյանների ծնունդը: Նոր սեֆիլյանները կան, նրանք լուռ սպասում են, եւ Աստված մի արասցե, որ այդ սեֆիլյանները հասնեն իրենց կրիտիկական սահմանին»,- ասաց նա:
Վարդան Հակոբյանը նշեց, որ ապրիլի 24-ին ժամը 18:00-ին Էրեբունի թանգարանի դիմաց նախատեսված հանրահավաքը կայանալու է. «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն ունի իր նոր կազմը. Մեր շարժումը երբեք մի հոգուց կախված չի եղել՝ չնայած ունեցել ենք եւ ունենք առաջնորդ՝ ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի: Շարժումն անում է իր գործը եւ անելու է՝ անկախ նրանից, թե քաղբանտարկյալները կլինեն քսա՞ն, երեսո՞ւն, թե՞՝ քառասուն: Մեր շարժումը բազմաշերտ է, հաշվարկված են նահանջի եւ դիմագրավելու բոլոր ճանապարհները, այնպես որ կոչ ենք անում իշխանություններին ավելի չբարդացնել իրավիճակը եւ ազատ արձակել ձերբակալվածներին»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ Հիմնադիր խորհրդարանը իր հաջորդ հավաքն անցկացնելու է ապրիլի 10-ին՝ Քննչական կոմիտեի դիմաց, երբ կլրանա Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության 72 ժամը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Այսինքն թուրքեր, այսուհետ կարող եք հանգիստ քնել, քանի որ ցեղասպանություն բառը հայերն այնքան են արժեզրկել, որ մի երկու խուլիգանի ձերբակալումը դա էլ է ցեղասպանություն… այսինքն լուրջ մի ընդունեք հայերի պահանջը, քանի որ նրանք իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում…
Սա եք ասու՞մ, այ տկարամիտ հայվաններ, այ դավաճաններ ու մարգինալներ… Դե դուք հլը այդ օրը մի մխտառություն արեք, տեսեք ձեր ասած ՛՛ցեղասպանությունը՛՛ էլի ինչ ձևեր կունենա…