Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ապրանքներ պարտադիր դրոշմապիտակավորումից կազատվեն

Ապրիլ 08,2015 16:39

Կառավարությունն ուզում է դադարեցնել որոշ ապրանքների պարտադիր դրոշմապիտակավորումը. այդ ապրանքներն են` մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչները:

Վաղը կառավարության նիստին կներկայացվի «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարությունն, ըստ էության հասկացել է, որ նշված ապրանքների պարտադիր դրոշմապիտակավորումն ավելորդ բարդություններ է առաջացնում տնտեսվարողների համար, ուստի նախաձեռնել է օրենքի կիրառման դադարեցումը:

Կառավարությունը համապատասխան փաստաթղթում նշել է, որ որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն, ուստի անհրաժեշտ է իրականացնել սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխութ­յուններ:

«Օրենքում սահմանված նպատակներից է մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործողների, համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ պատրաստողների հեղինակային իրավունքները, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների հարակից իրավունքների պաշտպանությունը: Օրենքով ակնհայտորեն չի ապահովվում հեղինակային եւ կամ հարակից իրավունքների պաշտպանությունը, հեղինակային իրավունքների պաշտպանության առումով ստեղծվում է ոչ հավասար պայմաններ տեղական եւ օտարերկրյա սուբյեկտների համար»,-գրված է նախագծում:

Տվյալ շուկայի առանձնահատկություններից է, ինչպես նշված է կառավարություն ներկայացված նախագծում, համացանցում պահանջվող ստեղծագործությունները, համակարգչային ծրագրերը առցանց օգտագործելու եւ դրանք ներբեռնելու հնարավորությունը: Դրա հետ կապված դիտվում է շուկայում տվյալ արտադրանքի մասնաբաժնի նվազեցման միտում: Ներկայումս գործող կարգավորումները  տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացնում է չհիմնավորված դժվարություններ եւ ծախսեր: Այս խնդիրները վերացնելու համար էլ պետք է տվյալ ապրանքների պարտադիր դրոշմապիտակավորումը վերացվի:

Վաղը կառավարության նիստին նախագիծը հավանություն ստանալուց հետո, պետք է ուղարկվի Ազգային ժողով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930