Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Գնում են աղջիկ ուզելու, դեռ խոսք չկա՝ աղջկան տալիս են, թե չէ, բայց կողքի դռնից օժիտը հանում են»

Ապրիլ 08,2015 16:28

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Գազի հանձնաժողովի զեկույցի մասին ԱԺ-ում խմբակցության տեսակետը ներկայացնելիս ասաց, որ 7-8 տոկոս գազի կորուստը ահռելի է, լուրջ թանկացում է, քրեական գործ է. «Հակաօրինական եւ հակասահմանադրական է եղել ինչպես 300 մլն պարտքի կուտակումը, այնպես էլ մեր 20 տոկոս բաժնեմասի վաճառքը: Կարո՞ղ էր ավելի էժան լիներ՝ կարող էր: Բայց պետք չի դա քննարկել: Երբ հարցնում էինք՝ ինչպե՞ս է, որ նոր պայմանագիր չի կնքվել, բայց գազը թանկացել է: Պատասխանը ապշեցուցիչ է, ասվեց, որ բանակցությունների ընթացքում է գազը թանկացվել: Սա նման է գիտե՞ք ինչի, այն, որ գնում են ինչ-որ մի տեղ աղջիկ ուզելու, դեռ խոսք չկա՝ աղջկան տալիս են, թե չէ, բայց կողքի դռնից օժիտը հանում են, ասում են՝ պետք է աղջկադ տաք, որովհետեւ օժիտը արդեն հանել ենք: Նույնն էլ պարտքի դեպքում: Ասում են՝ պարտքը պիտի տաք»:

Նա դիմեց քաղաքական մեծամասնությանը՝ ասելով. «Դուք տնտեսությունը դարձրել եք թույլ գործիք, որ բացարձակ քաղաքական նպատակների է ծառայում, սպասարկում է ձեր քաղաքական նպատակները. «Դուք ժողովրդին ասում էիք՝ ի՞նչ եք ասում, ի՞նչ թանկացում, ինչ բան, մենք ախպերներ ենք ռուսի հետ, իրենք չեն թանկացնում: Եկեք տղամարդկություն ունենանք, նայենք իրար աչքերի մեջ խաբե՞նք: Եթե այն ժամանակ հայտնեիք, որ թանկանում է գազը, այս ամեն ինչը չէր լինի: Այսպես` պետություն չեն ղեկավարում: Ափսոսում եմ, որ մարդիկ կան, որոնք հիմա պաշտպանում են դա, եթե քաղաքական իրավիճակը թույլ տար, տասնապատիկ անգամ կապացուցեին, որ այս ամեն ինչը հակաօրինական է եղել: Ավելի համոզիչ հասարակությանը կբացատրեին, որ տեղի է ունեցել հակաօրինական գործարք: Հիմա ասում են՝ 4 օրինակ կար մասնավորեցման: Բայց իշխանությունը ընտրեց այն տարբերակը, որը ձեռնտու էր իր քաղաքական շահին: Սա սրճարանի վաճառք չէր: Բերեիք մասնավորեցման ցանկ, ժողովուրդն իմանար: Սա ոնց որ սրճարանի հետ գործ ունենայինք, հետին թվով բերում ասում եք, թե օրինական է եղել: Եկեք այնպես անենք, որ 2+2 ասենք 4-ի հավասար, ոչ թե 5-ի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930