Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տեսեք ով ինչ է թալանել, բռնենք, դատենք, առգրավենք, ժողովրդին էլ ասենք՝ կներեք». Էդմոն Մարուքյան

Ապրիլ 08,2015 15:54

«Ինչ եղել է՝ հանցագործություններ են: Ես երեկ որ ասում էի՝ սա հանցագործությունների մասին հաղորդում է, իմ գործընկերներից ոմանք զարմանում էին: Բոլորի ցիտած նյութերում, ելույթներում կային տեղեկություններ, որ տարիներ շարունակ քրեորեն հետապնդելի արարք է տեղի ունեցել: Սա մեծ քրեական գործի նյութ է, մի ամբողջ քննչական խումբ, որ նորմալ աշխատի: Եվ պետք է դա արվի, եթե կա նման կամք, որ տեսենք ով ինչ է թալանել, բռնենք, դատենք, առգրավենք, ժողովրդին էլ ասենք՝ կներեք, ժողովուրդ ջան, թալանել են, հիմա էլ հետ ենք բերում»,-ԱԺ-ում Գազի հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ այսօր իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ Էդմոն Մարուքյանի, տարիներ շարունակ տարբեր հիմնարկներում օպտիմալացում են անում, ոչ մեկի աշխատավարձը չի բարձրանում: Մարդիկ եկել են խոպան՝ ռուս է, իտալացի է՝ ի՞նչ տարբերություն: Մարդիկ զգում են, որ կարող են թալանել եւ կիսվել իրենց հսկող հանձնաժողովի հետ. «Եթե սա է, ապա մենք ո՞ւմ մեղադրենք՝ խոպան եկած մարդո՞ւն, թե՞ մեր պետական մարմնին, որ ամենաբարձր աշխատավարձն են ստանում, անձեռնմխելի են, թանկանոց ավտոներ են վարում, բան, բայց իրենց դերը չեն կատարում»:

Էդմոն Մարուքյանը բարձրացրեց կրկին Ծաղկաձորի «Մարիոթի» հարցը, որը շրջանառվում էր գազի հանձնաժողովի ստեղծման ժամանակ. «Ես ասել էի, դա մտցվել է սակագնի մեջ: Այդ հարցն ուսումնասիրվե՞լ է, թե՞ ոչ: Սրանք բաներ են, որ մարդիկ գիտեն, բոլորը խոսում են: Ասում են՝ 20 մլն-ի գազը կորավ: Գազը ո՞նց կարա կորի, գնում է գազալցակայաններ, վաճառում են, լինում է քեշ փող, գնում է համապատասխան տեղեր՝ եկեք բռնեք դատեք, ժողովուրդ, էլ տեղ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930