Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը «քաղաքական գազ տվեց», Շարմազանովը դիտողություն արեց

Ապրիլ 08,2015 15:41

Այսօր գազի հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ իր ելույթում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, թե ինչպես էր Գազի պայմանագրի քվեարկության ժամանակ հավաքել պատգամավորների քարտերը. «Ես ստիպված էի հավաքել ձեր քարտերը, որ դուք ստիպված չքվեարկեք այդ գազի պայմանագրին: Այդ պայմանագիրը, կարծում եմ, ՀՀ ԱԺ-ում չի քվեարկվել եւ չի ընդունվել: Ապագայում այս պայմանագիրը միգուցե այլեւս նշանակություն չի ունենա, որովհետեւ հարեւան Իրանի հետ կապված փոփոխությունները մեզ հնարավորություն կտան այլընտրանքային ճանապարհով ներմուծել գազ: Մենք կունենանք օրինական իշխանություններ, որը այդ գազը մեզ կհասցնի մատչելի գներով: Մենք էլ կօգտվենք գազի տարանցիկ ճանապարհով արտահանելու հնարավորությունից, մեր պետությունը այդտեղից էլ կշահի: Միայն գազի պայմանագրի համար կարելի է Սերժ Սարգսյանին եւ նրա վարչախմբին կանչել քրեական պատասխանատվության»:

Զարուհի Փոստանջյանը խոսեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմիկ» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի մասին. «Այս պահին ձերբակալման մեջ են գտնվում մեր քաղաքական գործընկեր Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա համախոհները: Անկախ նրանից, մենք կիսում ենք նրա գաղափարները թե չէ, նա հայտարարել է, որ մենք 100-ամյակը պետք է ունենանք առանց Սերժ Սարգսյանի ռեժիմի: Այս գազի պայմանագիրը Սերժ Սարգսյանն է կնքել: Այսօր մենք ունենք ՀՀ, բայց չունենք ինստիտուտներ, որը հարգում է ՀՀ քաղաքացիներին: Գազի հանձնաժողովի զեկույցն էլ է այդ մասին վկայում: ՀՀ իրավապահ մարմինները, ի դեմս ԱԱԾ-ի եւ ոստիկանության, ժամանակին եթե միջոցներ ձեռնարկեին, ապա այդ Պերմյակովը դուրս գալով 102-րդ ռազմաբազայից, պետք է լիներ մեր ոստիկանության վերահսկողության ներքո: Նա ոչ միայն դուրս էր եկել, այլեւ իր հետ հանել էր զենք: Ո՞ւր էր այդ ժամանակ ԱԱԾ-ն մեր, իրենք չկարողացած ձերբակալել, երբ բոլորը փնտրում էին այդ Պերմյակովին: Իսկ այսօր ձերբակալում են ո՞ւմ՝ մեր հայրենակցին: Պատահական մարդ չէ Ժիրայր Սեֆիլյանը, գիտեք: Նա նաեւ Ռոբերտ Քոչարյանի հրամանով էլ է քրեական հետապնդման ենթարկվել, ձերբակալվել, պահվել բանտախցում»:

Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ նաեւ Գագիկ Ծառուկյանի խնդրին եւ ասաց, որ չնայած ինքը լավ վերաբերմունք չուներ ԲՀԿ-ի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ Գագիկ Ծառուկյանի հետ այդպես պետք է վարվեին:

Նա կոչ արեց ՀՀԿ-ին, որ սթափվեն, մեր փոքր պետությունը փրկեն եւ մերժեն նաեւ գազի պայմանագիրը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Զարուհի Փոստանջյանի ելույթին, հորդորեց ելույթ ունենալիս միայն քննարկվող հարցի մասին խոսել. «Գազի հանձնաժողովը քաղաքական գազեր տալու հետ կապ չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Տաղանդաւոր մի բանասէր վերջերս ասաց, թէ արեւմտահայերէնը կործանւում է չօգտագործելու պատճառով, իսկ արեւելահայերէնը՝ օգտագործելու: Տխուր միտք է, բայց՝ դիպուկ:

    Սիրելի Զարուհի Փոստանջեան, «ձերբակալման մեջ են գտնվում» արտայայտութիւնը նոյնքան անհեթեթ է, որքան այդ գազային պայմանագիրը կամ, առհասարակ, Շարմազանովի մտքի գոհարները:

    Հայերէն լեզուամտածողութեամբ ՉԵՆ ԿԱՐՈՂ «ձերբակալման մէջ գտնուել» (находиться в аресте), այլ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԼԻՆԵԼ:

    Ցաւն այն է, որ Դուք եւ բազմաթիւ հայեր ռուսերէն են մտածում: Աւա՜ղ,,

    Թւում է, թէ աննշան բան եմ ասում: Իրականում այդպէս չէ: Երկրի իրական անկախութեան համար պայքարելուց առաջ, նախ Դո՛ւք ներքուստ անկախացէք ու Ձե՛ր արժէքներին (որոնցից է հայերէնը) տէր կանգնէք:

  2. Ռուբեն says:

    |Միանգամայն ճիշտ դիտարկում է,պետական մտածողության բացակայության եվ մարտնչող իշխող անգրագիտության ճնշման հետեվանք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930