Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը շոո՞ւ է անում (Տեսանյութ) 

Ապրիլ 08,2015 14:48

«ԲՀԿ-ի կազմաքանդումն, իհարկե, թեթևացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք»,- այսօր տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը`պատասխանելով հարցին`ԲՀԿ-ի կազմաքանդումը թեթեւացրե՞լ է իշխանության բեռը`պատասխանեց. «ԲՀԿ-ն, իհարկե, ծանր օրեր ապրեց: Իսկ ո՞վ է մեղավոր, որ ԲՀԿ-ն հայտնվեց…Ես ինքս էլ եմ ինձ մեղքի բաժին տեսնում, որ մենք այս վիճակում ենք: Միգուցե պետք է ուրիշ ավելի ճանապարհով, ավելի ճկուն գնալ, այսինքն, Հայաստանի ռեալությունները հաշվի առնելու ճանապարհով գնալ: Չգիտեի՞նք, որ հակադարձում ա լինելու: Գիտեինք, բայց մենք ազնվորեն գնացինք այդ ճանապարհով` հավատալով մեր գաղափարներին: Բայց դա չի նշանակում, որ հանձնվում ես»:

Ռոբերտ Քոչարյանը քննադատել է նաեւ ՀՀ արտաքին պարտքի մեծացումը: «Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում»,- ասել է նա:

Miqayel MelqumyanԼրագրողները Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցին`իրավունք ունի Ռոբերտ Քոչարյանը քննադատել արտաքին պարտքի համար: Ինքը մեղք չունի՞ Հայաստանի արտաքին պարտքի համար: Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Բոլորն էլ մեղք ունեն, եթե 1990-91 թվականներից գանք…Ցանկացած ոք, ով կարող է առողջ առաջարկ , կոմպրոմիսային առաջարկ տալ ոչ թե շոու անել…»:

ՀՆԱ-ի նկատմամբ 50-52 տոկոսի հասնելը ԲՀԿ-ական պատգամավորը ռիսկային չի համարում: Ասում է`ԱՄՆ-ի արտաքին պարտքն իր ՀՆԱ-ից 15 տրիլիոն դոլարից ավել է, Հունաստանում`180 տոկոս է: Խնդիրը նա տեսնում է վերցրած վարկերի օգտագործման արդյունավետության, թափանցիկության ու հաշվետվողականության մեջ: Վարկ չվերցնելու այլընտրանքը նա համարում է փողի զանգվածը մեծացնելու ճանապարհը, ինչը քաղաքական որոշման խնդիր է ու ինքն էլ դիմել է եւ վարչապետին, եւ նախագահին`ներկայացրել է համապատասխան առաջարկներ:

Այլ մանրամասները տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930