ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ հանդիպել է Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված բոլոր անդամներին, բացի Պավլիկ Մանուկյանից:
Նա նշեց, որ նրանց տրամադրությունը բարձր էր, իրեն փոխանցել են, որ Հիմնադիր խորհրդարանի օրակարգը չի փոխվել, եւ ասում են, որ ամեն ինչ պետք է շարունակվի,
Հարցին՝ թե ձերբակալվածները բռնության չե՞ն ենթարկվել, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ոչ, բռնության հետքերի ականատես չի եղել: