Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեում Արայիկ Խուդավերդյանին Սեֆիլյանի շարժման վերաբերյալ հարցեր են տվել

Ապրիլ 08,2015 14:12

Երեկ երեկոյան քննչական կոմիտեում հարցաքննվել է նաեւ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը:

«Որպես «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր հարցնում էին` ինչ եմ ստեղծել, ինչու եմ ստեղծել: Նրանց հետարքրքությունը հիմնականում գնում էր` ապրիլի 24-ի դեպքերն ինչ զարգացում կունենան, ինչպիսի դերակատարում կունենան Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները: Ժողովուրդն ինչպիսի տրամադրություն կունենա: Հիմնական շեշտը սրա վրա էին դնում: Ժողովուրդը կանգնի, ռեժիմը կտապալի, ժողովուրդը չկանգնի, ռեժիմը ժողովրդին կխուզի: Ամեն ինչ կախված է ժողովրդի կամքից»,- Aravot.am-ին ասաց Արայիկ Խուդավերդյանը:

Նրա խոսքով, Վանաձորում իրենց նախատեսած հանրահավաքն են անցկացնելու, եւ սկսված գործընթացը ընթացքի մեջ է. «Անձի դերը կա, գոյություն ունի, բայց գործունեությունների հետագա զարգացումները անձի դերով չեն սահմանափակվում: Եթե կազմակերպությունը կրում է «Հիմնադիր խորհրդարան» անունը ու ունի ժողովրդական շարժում` «100-ամյակն առանց ռեժիմի», ինձ չի թվում, որ «Հիմնադիր խորհրդարանն» իր օրենսդիր գործունեությունը պետք է դադարեցնի»:

Մեր հարցին, թե «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարների ձերբակալություններով իշխանությանը չի՞ հաջողվի տապալել ապրիլի 24-ին նախատեսված ակցիաները, նա պատասխանեց. «Դե իշխանությունները Գագիկ Ծառուկյանին տապալեցին, իշխանությունից ամեն ինչ կարելի է սպասել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930