Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Էդ նույնն է, որ փողոցում մարդու վրից շալվարը հանեք, ծախեք, հետո ասեք՝ 50 դրամանոցը 300 դրամով ենք ծախել»

Ապրիլ 08,2015 14:02

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում գազի հանձնաժողովի զեկույցի մասին իր ելույթում ասաց, որ այդ զեկույցում լավ լուր հայ սպառողների համար չկա, իսկ վատ լուր՝ ինչքան ուզեք. «Ամենավատ լուրն այն է, որ Հայաստանի սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են՝ կորած գազի համար: Սա բացատրվում է անխուսափելի կորուստներով, տեխնոլոգիական կորուստներով, բայց երբ նայում ենք Ուկրաինայի օրինակը, եթե լինեինք Ուկրաինայի սպառող, այդ կորուստների համար կվճարեինք 9 մլն դոլար ավելի պակաս: Ոչ մի ներդրում կորուստները կրճատելու համար չի արվում, նշանակում է՝ այդ կորուստներն ինչ-որ մարդկանց ձեռնտու են, ինչ-որ մեկի կոնկրետ գրպանը գնում է»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Գազի հանձնաժողովը պետք է պատասխաններ տար գազի կալորիականության խնդրի հետ կապված. «Մարդիկ տարիներով ահազանգում են, քաղաքացիական ակտիվիստները նույնիսկ ջուրը ստեղ էին եռացրել, տարել Թիֆլիսում էին եռացրել, ամբողջ գազամատակարարման համակարգը հարձակվել էր այդ ակտիվիստների վրա, ասում էին՝ էս ի՞նչ դիլետանտություն է: Լավ, դիլետանտություն է, ասեք, թե հիմա մեր տուն մտնող գազը ինչ կալորիականություն ունի, ասում են՝ չկա տենց հաշվարկ: Բնականաբար, եթե ոչ մեկը չգիտի, մարդիկ պետք է հավատան իրենց տեսածին: Իսկ տեսածն ասում է, որ մի թեյնիկ ջուր տաքացնելու համար առաջ ավելի քիչ ժամանակ ու գազ էին ծախսում, քան հիմա: Մարդը իրավունք ունի կասկածել, որ իրեն տալիս են սահմանվածից ցածր կալորիականությամբ գազ»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ գազամատակարարման համակարգում խայտառակ իրավիճակ է. «ՀՀ-ում որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ մեր տներում տեղադրված գազի հաշվիչները ճիշտ են հաշվում՝ ոչ, չի կարող: Չափագիտության ազգային ինստիտուտը, որը իբր թե պետք է վերահսկի, ըստ էության կոմերցիոն հարաբերությունների մեջ է «Գազպրոմ Արմենիայի» հետ: Տարեկան 170 մլն գուցե ավելի փող է ստանում, կոմերցիոն գործընկերներ են եւ ընդհանուր շահեր ունեն»:

Այս ամենը, ըստ Նիկոլ Փաշինյանի, թալան է. «Թալանն էլ ո՞նց է լինում: Կարո՞ղ է թալանն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը մտնում են մեր տները ու դիվանի մի ծերից մեկն է բռնում, մյուսից մեկը ու տանում են: Հետո էլ պարծենում են, թե Ռուսաստանի հետ շահավետ պայմանագիր են կնքել: Ռուսն էլ տենց փափախով թուրք էր, դուք էլ տենց շուստրի եք, նաղդել եք: Էդ նույնն է, որ փողոցում մարդու վրից շալվարը հանեք, ծախեք, հետո ասեք՝ 50 դրամ արժե, 300 դրամով ենք ծախել: Հա, բայց մարդը մնացել է առանց շալվար: Ինչ ուզում է, թող արժենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930