Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանդիպել են  Հիմնադիր Խորհրդարանի 6 անդամների հետ

Ապրիլ 08,2015 13:26

Սույն թվականի ապրիլի 8-ին մոտ ժամը 09.30-ի սահմաններում Դիտորդական խմբի անդամները այցելություն են կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել են Հիմնադիր խորհրդարանի 6 ձերբակալված անդամների հետ:

Բոլոր 6 ձերբակալվածներն էլ ընդհանուր վերաբերմունքից և ՁՊՎ-ի պահման պայմաններից դժգոհություններ չհայտնեցին, բայց Հիմնադիր Խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել՝ իրեն ապօրենի ձերբակալելու համար:

Միաժամանակ Դիտորդական խումբը պարզեց, որ արգելանք է դրված նրանց հարազատների հետ  տեսակցության և հեռախոսազանգի վրա:

Դիտորդական խմբի անդամների համար անհասկանալի հիմքով նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել կապն արտաքին աշխարհի հետ իրավունքից օգտվելու վրա: Արդյունքում՝ նշված արգելանքով ձերբակալվածները իրավունք չունեն օգտվելու ռադիոընդունիչից և տպագիր մամուլից:

 Դիտորդական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930