Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Գազպրոմն ինչ ուզել է՝ արել է, մեր հաշվին գնել է հեծանիվներ, ջահեր, նկարներ»

Ապրիլ 08,2015 13:09

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ասաց, որ հնարավոր տարբերակներ կան գազի սակագինն իջեցնելու. «Գազի մուտքային գինը 189 դրամ է: Տեղափոխման եւ բաշխման ցանցերից հետո սպառողին մատակարարվող գազի գինը միջինում կազմում է 311 դոլար: Սա բազային թիվ է: 311-ի մեջ 73 տոկոսը կազմում է գազի գինը սահմանի վրա: Մնացած 121 դոլարը՝ մարժան բախշվում է այսպես. 5 տոկոսը կազմում են կորուստները, որը կազմում է 11 դոլար մարժայի մեջ, 11 տոկոսը շահագործման եւ պահպանման ծախսերն են՝ 34 դոլար, 4 տոկոսը մաշվածության հատուցումն է՝ 12 դոլար, 7 տոկոսը, որը կազմում է 23 դոլար՝ շահույթն է: 311 դոլարը ճյուղավորվում է խմբերի. մինչեւ 10 հազար խմ ծախսողները մուծում են 384 դոլարով, 10 հազարից ավելի սպառողները մուծում են 277 դոլար: Նրանք մոտ 10 հազար սպառողներ են»:

Արամ Մանուկյանն ասաց, որ կորուստների չափը որոշվում է օրենքով: Իսկ այդ մեթոդները հաշվելու՝ բավականին հին են, ուժը կորցրած: Սակայն 2003-2007թթ-ին էներգետիկայի նախարարը հաստատել է կորուստների հաշվարկման իր սկզբունքը՝ շրջանցելով օրենքը. «Կորուստների մեծությունը կախվածության մեջ է մտել մուտք գործած գազի քանակից: Որքան շատ գազ մտնի, կորուստը պետք է շատ լինի տրամաբանությամբ: Երաշխավորված կորուստի հնարավորություն են ստեղծում եւ շահագրգռություն չկա կորուստները նվազեցնելու»:

Նա համեմատեց Ուկրաինայի հետ, ասելով, որ 2.8- 3 տոկոս են այնտեղ կորուստները: Փոխադրման համակարգում կորուստները կազմում են 0.8 տոկոս: Մեր մոտ փոխադրման կորուստները մնում են 3.15 եւ չեն նվազում: Փաստացի կորուստները ավելի բարձր են ՀՀ-ում՝ 7-8 տոկոս, որը չի նվազում անգամ այն պայմաններում, երբ 2010-2012-ին 70 մլրդի կապիտալ ներդրումներ են կատարվել համակարգում. «Հաճախ ժուլիկություն է կատարվել, որպեսզի կորուստները քիչ երեւան, գազի ներկրվող ծավալի մեջ հաշվվել է նաեւ Իրանից ներկրվող 400 մլն խմ գազը»:

Սա, ըստ Արամ Մանուկյանի, թույլ է տվել Շահութահարկից խուսափելու հնարավորություն եւ 12 մլրդ դրամ չի վճարվել: Մատակարարողն էլ շահագրգռված է եղել կորուստների մեծ լինելու մեջ:

Հանձնաժողովը պետք է կանոններ հաստատեր եւ ուսումնասիրեր ծախսերը, որը չի արել: Ծախսերի ցուցակում տեղ են գտել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հեծանիվներ, ջահեր, նկարներ եւ այլն. «Գազպրոմն արել է ինչ ուզել է եւ լավ է արել, քանի որ իրեն արգելակող չի եղել»:

Ինչ վերաբերում է ներդրումներին, «ՀայՌուսգազարդի» 70 մլրդ դրամ ներդրումից միայն 5 մլրդն է ծախսվել համայնքների գազաֆիկացման համար՝ 0.007 տոկոսը:

Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ ուռճացված սակագին են սահմանել մեզ համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930