Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 24-ին Թուրքիա մեկնող պետության ներկայացուցիչները կվավերացնեն հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 08,2015 12:56

Սիրիահայ մտավորական Գառնիկ Սարգսյանի համոզմամբ, ապրիլի 24-ին Թուրքիայի կազմակերպած Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակին նվիրված միջոցառումներին հրավիրված պետությունների ներկայացուցիչները իրենց մասնակցությամբ կվավերացնեն հայոց մեծ եղեռնը:

«Հայ ազգը կորցրեց իր պատմական հայրենիքի մեծ մասը, 1,5 միլիոն հայրենակիցներին եւ միասնական ապրելու հնարավորությունը: Թուրքիայի տոնակատարությունը կազմակերպելու որոշումը եւ այդ տոնակատարությանը մասնակցող երկրների որոշումները դիտարկում ենք ուղիղ թշնամական եւ հակամարդկային արարք, դիտավորյալ թշնամական քայլ Հայաստանի հանդեպ: Այդ միջոցառման կայանալը վավերացնում է եղեռնը: Գալիպոլիին նվիրված միջոցառումները ծածուկ կանաչ լույս է՝ ասելու, ով որ ուզում է շարունակել եղեռնը, արտոնեք , դեռ հովանավորելու ենք այդ ցեղասպանությունը: Ցեղասպանության հարցը լայն կողմերի մասնակցությամբ ծրագրված հարց է, որն ավարտված չէ: Նրանք, որոնք կմասնակցեն այդ տոնակատարությանը, նրանք հավասար հանցանք են վերցնելու իրենց վրա»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց Գառնիկ Սարգսյանը:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանի բնորոշմամբ, հայոց ցեղասպանությունը աշխարհի համար մարդկության դեմ կատարված կարեւորագույն հանցագործություններից մեկն է: Ըստ նրա, տարածաշրջանում քաղաքակրթությունը ի հայտ է գալիս, երբ առաջանում է տաբուն մարդկային կյանքի հանդեպ.« Զավեշտական է, որ օսմանյան Թուրքիայի տարածքում սկիզբ է առել մարդուն ոչնչացնելու պետական քաղաքականությունը, ուրբաթ օրյա կրոնական ծիսակատարությունների ժամանակ հայերի ոչնչացման տեւական կոչերը»:

Ըստ նրա, Գալիպոլիի հաղթանակին նվիրված միջոցառումները խնդիր ունեն ջնջել ցեղասպանության խորհուրդը. « Գալիպոլին ոչ մի կապ չունի, ապրիլի 24-ի հետ»:

Գեներալ Արկադի Տեր Ղուկասյանի կարծիքով էլ, Հայաստանը երկար պայքար ունի՝ ճշմարտությունը վերհանելու համար: Ըստ նրա, կոտորածների ժամանակ հայերն իրենց հայրենիքից դուրս գալով ոչ միայն կորցրել են այն, ինչ ստեղծել էին, այլ այն ինչ ստեղծելու հնարավորություն ունեին: Նրա խոսքով, մեր իրավունքները պետք է վերականգնենք միջազգային իրավունքի նորմերով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Գալպոլիի միջոցառմանը մասնակցելու են այն պետությունների ներկայացուցիչները,որոնք նունպես ցեղասպանություններ են իրականացրել իրենց գրաված տարածքներում՝Մեծ Բրիտանիան,Ավստրալիան,Գերմանիան,ԱՄՆ-ն….:Նրանք վախենում են ,,կորցնել,,ամենամեծ ցեղասպանություն կատարողին:Մյուս կողմից Թուրքիան իրենց այժմ առավել,քան պետք է Ռուսաստանի դեմ պայքարում….

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ամեն սարի տակ եկեղեցի կառուցելով ու անվերջ լացելով ո՞ր երկիրը ձեզ կհարգի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930