85 կողմ 27 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն ընդունեց բուռն քննարկումների արժանացած «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այդ նախագծով 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր:
Հիշեցնենք, որ երեկ Գալուստ Սահակյանը 1 օր ժամանակ էր տվել՝ ԿԳ նախարարի հետ քննարկելու խնդիրները, որոնք առկա էին նախագծում:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ պարտադիր բառը օրենքից չի հանվել, դրա համար իրենք կքվեարկեն ձեռնպահ:
Ձեռնպահ քվեարկելու որոշում էր ընդունել նաեւ ԲՀԿ-ն: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ որոշ հարցեր լուծվել են, բայց ասել, որ խնդիրը լուծված է՝ այդպես չի. «Քանի որ մինչեւ 2017-ը մենք ժամանակ ունենք նախագծի վրա աշխատելու, ԲՀԿ-ն եւս կքվեարկի ձեռնպահ»:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարեց. «Թեպետ ես գիտեմ, որ այս կառավարությունը չի կարող գործը գլուխ հանել, բայց այնուամենայնիվ, իմ մտահոգությունը, որ իմ հիմա դա չի կարող իրականացվել, գոնե 2 տարով հետաձգել, այդ առումով ես իմ առարկությունները հանում եմ, խմբակցությունը կողմ է քվեարկելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ