«Հայելի» մամուլի ակումբում ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ասաց, որ այսօր, երբ խոսվում է 1.5 միլիոն զոհերի մասին, ճիշտ չի գնահատվում հասարակական ընկալումը:
Նա նշեց, որ երբ 1,5 միլիոն հայ էր սպանվում` Թուրքիայի բնակչությունը 7 միլիոն էր, այսինքն` Թուրքիայի այն ժամանակվա բնակչության 25 տոկոսն է սպանվել. «Դա ոչ միայն տպավորություն է փոխում, այլ նաեւ ճշմարտությունն է եւ հիմնականում ներկայացնում է հանցագործության ահագնությունը: Հիմա Թուրքիայում 80 միլիոն բնակչություն կա, 1,5 միլիոնին սպանելը վատ է, բայց այլ բան է, որ յուրաքանչյուր 4-րդը կամ սպանվել է կամ տեղահանվել»:
Անդրադառնալով թուրքական կողմի արխիվների մասին խոսակցություններին՝ Պարույր Հայրիկյանը համարում է, որ այդպիսի ակնհայտ հարցերի մասին արխիվներ փորփրել պետք չէ. «Շատ կարեւոր է միջազգային դիվանագիտական գրապահոցներից մի քանի փաստաթուղթ մեջբերել: Հայ պատմաբանները գիտեն, բայց քանի որ հայ քաղաքագետները հայ ժողովրդի պատմությունը չգիտեն, նրանք երբեք շրջանառության մեջ չեն դնում այն փաստը, որ 1915 թվականին տեղի ունեցած զանգվածային ցեղասպանությունից առաջ՝ 1914 թվականին, Հոլանդիայից եւ Բելգիայից միջազգային համաձայնությամբ Հայաստան էին ժամանել երկու գեներալ նահանգապետեր, եւ նրանք պետք է իրականացնեին հայկական ինքնավարության կառավարությունը, որն ընդգրկում էր մոտավորապես 300 հազար կմ2 տարածք: Եթե դա այնպիսի կարգավիճակ չէր տալիս Հայաստանին, ինչպիսին միջազգային իրավունքին ենթակա լինելն է, ապա 1920 թվականին վուդրովիլսոնյան սահմաններում ընդգրկված Հայաստանը միջազգայնորեն ճանաչված Հայաստանն է»:
Ըստ պարոն Հայրիկյանի՝ ցեղասպանության մասին խոսելիս ամեն անգամ պետք է շեշտել, որ ցեղասպանության հետեւանքով Հայաստանը կորցրել է միջազգայնորեն ճանաչված իր տարածքների 80 տոկոսը. «Սարսափելի դանդաղամտություն է տեղի ունենում հայ քաղաքական մտքում: Ցեղասպանությունի հետեւանքների վերացում եզր շրջանառության մեջ է մտել վերջին վեց-յոթ տարիների ընթացքում: Մենք 1987 թվականին ենք առաջին անգամ օգտագործել այդ եզրը, ինչքան ժամանակ պետք եղավ, որպեսզի մենք այդ հասարակ բանաձեւը դարձնենք քաղաքական ուժերի եւ իշխանությունների սեփականություն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ: ԱՊՐԻԼԻ 24 –ը ՊԵՏՔԱ ՓՈԽԱՐԻՆՎԻ ՀՈՒԼԻՍԻ 10 – ով:
Պնդում եմ, որ հայկական փաստացի ցեղասպանության ՍԿԻԶԲԸ պետքա համարվի 1908 թվականը, քանի որ իրավաբանորեն ու փաստացիորեն իրանք՝ ԵՐԻՏթուրքերը, էդ թվից են ունեցել իշխանությունուն: Իշխանությունը էդ արդեն հզոր ռեսուրս ա ու գործնական հնարավորություն՝ ծրագրերը իրագործելու համար:
Իսկ հայկական ցեղասպանության տևողությունը ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ մինչև էն պահնա, երբ որ երիտթուրքերը էլ իշխանություն չէին՝ այսինքն ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ 1918 թվի վերջը:
Էթնիկապես հայ մտավորական դասի ոչնչացման օրը՝ ԱՊՐԻԼԻ 24 – ը (1915թ) հայտարարելը գենոցիդի օր, մեղմ ասած, ճիշտ ու ազնիվ չի: Վերոնշյալ տրամաբանությունից հելնելով, հայկական գենոցիդի օր պետքա նշվի, ոչ թե ԱՊՐԻԼԻ 24 – ը, այլ՝ ԵՐԻՏթուրքերի հեղաշրջման բուն ամսաթիվը՝ ՀՈՒԼԻՍԻ 10-ի պետական հեղաշրջումը (1908 թ.), քանի որ էդ օրվանից, որպես լեգալ ու փաստացի իշխանություն արդեն բռնել են գենոցիդ ի կատար ածելու ճանապարհը:
Բայց էս մոտեցումս հմի ձեռնտու չի ներկա հայ ՝՝ավանդական՝՝ հռչակված կուսակցություններին, քանի որ նրանք էդ վախտ օժանդակեցին երիտթուրքերին, որ վերջիններս գան իշխանության (սրանց մեջ երիտթուրքերի ծանրակշիռ դաշնակիցներից մեկն էր ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, որ կոչվումա՝ ՀՅԴ): Իսկ էսօր իրանք սփյուռքում ու Հայաստանի Հանրապետությունում սաղ հայության աչքի առաձջ կապկելով տրնգի են պարում ու ՝՝պահանջում՝՝ չգիդես թե ինչ տեսակ ՝՝դատ՝՝, որի մասին աշխարհը արդեն վաղուց մոռացելա:
Այսինքն՝ հեղաշրջման մեջ դաշնակցականների կողմից գլխավոր օժանդակությունը երիտթուրքերին միանգամայն նպաստեց ըսենց կոչված ՝՝արունոտ սուլթան՝՝ Աբդուլ Համիդին տապալելու գորձին ու երիտթուրքերին գալը իշխանության փաստացիորեն հայկական գենոցիդի իրականացման առաջին քայլն էր:
Հիշացման կարգով ասեմ նորից, որ սուլթան Աբդուլ Համիդը երբեք չի ունեցել իրա կառավարման օրակարգում Օսմանյան կայսրությունում հայկական մասսայի ոչնչացման ծրագիրը: Էդ ունեցել են ԵՐԻՏթուրքերը:
Ապրիլի 24- ը նշելը որպես ցեղասպանության օր, նշանակում ա ազգի մտավորականությանը բաժանել ամբողջ ազգից ու էդ արդեն յուրօրինակ ՝՝սգո տոնա՝՝ ու քաղաքական գովազդ՝ ներկայումս իրանց մտավորական համարող անձնաց խմբի կողմից:
Իսկ փաստացիորեն հայությունը սկսած 1965 թվից նշումա մենակ մտավորականության որպես՝ ԱՌԱՆՁԻՆ ԽԱՎԻ ԿՈՏՈՐԱԾԸ:
ԱՊՐԻԼԻ 24 –ը որպես հայկական ցեղասպանության օր նշելը արհամարհանքա սաղ գենոցիդում զոհվածների ու հմիգվա հարատևող հայության զգացմունքների հանդեպ:
Ապրիլի 24- ը որպես գենոցիդի օր նշելը առաջիննա խեղաթյուրում ու կեղծում օբյեկտիվ պատմությունը: Առաջին ու ամենամեծ կեղծարարությունը հենց էսօրվա հիմար մոտեցման մեջնա:
Թուրք պատմաբաններին մենք էսօրվա մեր հիմար մոտեցումից հելնելով, որևէ կեղծարարության մեջ մեղադրելու բարոյական իրավունք չունենք: