Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 28 թեկնածուներ մարզիչներ Դավիթ Թորոսյանի եւ Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են սկսել Ծաղկաձորում:
Մարզաձեւի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ, թիմը նախապատրաստվում է մայիսին կայանալիք միջազգային մրցաշարերին: Հավաքի ընթացքում մարզիչները օրական երեքանգամյա մարզումները նվիրում են բռնցքամարտիկների հատուկ ֆիզիկական պատրաստվածությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԲՖ-ի