Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսափում են անգամ քաղաքացիական այնպիսի նախաձեռնություններից, որոնք շանս չունեն ինչ-որ բան փոխելու. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 08,2015 12:10

Սեֆիլյանն ու ընկերները խոստացել էին շուրջօրյա նստացույցեր անցկացնել, բողոքի միջոցառումներ կազմակերպել, որոնց նպատակը լինելու է իշխանափոխությունը։ Ի դեպ՝ նախաձեռնության անդամները մի քանի անգամ հրապարակային հավաստել էին, որ իրենք նպատակ չունեն ապրիլի 24-ը վերածելու «անհամության»։ Ինչեւէ, Սերժ Սարգսյանն ու ռեժիմը առաջ ընկան դեպքերից՝ մեկ անգամ եւս փաստելով, որ իրենք սարսափում են անգամ քաղաքացիական այնպիսի նախաձեռնություններից, որոնք առանձնապես շանս չունեն ինչ-որ բան փոխելու։ Բայց հիմա այս մասին չէ, որ ուզում ենք ծավալվել։

Բանն այն է, որ նմանօրինակ դեպքերը կատալիզատորի դեր են խաղում տարբեր հարթություններում։ Նախ այսպիսի նախաձեռնություններին իշխանության արձագանքից երեւում է նրանց տրամադրությունները, հոգեվիճակը, նյարդային ամրությունը եւ այլն։

Երեւում է նաեւ ռեժիմի պատվերի տակ աշխատող իրավապահ համակարգի գրագիտությունը, ադեկվատությունը, պատրաստվածության մակարդակը եւ այլն։ Այսպիսի դեպքերը շոշափում են նաեւ հասարակական տրամադրությունները, պայքարի պատրաստակամությունը, քաղաքացիական նախաձեռնություններին լուրջ ընդունել-չընդունելու հանրային գիտակցությունը եւ այլն։

Բայց այս ամենից ավելի կարեւոր է, թե որ քաղաքական ուժը կամ անհատ գործիչը իրեն ոնց է դրսեւորում՝ միանում է ռեժիմի նախաձեռնած գործընթացին, իրեն լուսանցքում է դնում՝ չխառնվելով տեղի ունեցածին, թե՞ դատապարտում է՝ բռնություն որակելով կատարվածը։ Այստեղ է, որ դարձյալ բաժանարար գիծ է քաշվում քաղաքական ուժերի կամ գործիչների մեջ՝ նրանք իշխանության հետ են, թաքուն ու հեռուն գնացող «պրոյեկտ» են, թե՞ արմատական ընդդիմություն են, որի համար կարեւոր չէ, թե ով է բռնության թիրախը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930