Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Հիմնադիր խորհրդարան» կոչվող խումբը փորձում է իր հիվանդ, ճիզվիտային գաղափարները պարտադրել մեր հանրությանը. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 08,2015 12:02

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

 -Երկար ժամանակ է, որ Սեֆիլյանն ու իր համախոհների խումբը հայտարարում են, թե օգտագործելու են ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ուղղվող մեր ժողովրդի հավաքական ուժը եւ ժողովրդին կոչելու են անհնազանդության: Իշխանությունը գնաց այդ արկածախնդրությունը չեզոքացնելու ճանապարհով` բերման ենթարկեց ՀԽ մի քանի անդամի: Սակայն չուշացավ «իրավապաշտպանների» աղմուկը: Փաստորեն սրանց տրամաբանությամբ, ժողովրդավար երկիր ասվածն այն է, ուր կհանդուրժվի պետությունն ապակայունացնող քայլերը, իսկ 100-րդ տարելիցը հարամող գործողությունները թերեւս կհամարվեին մարդու իրավունքների հրաշալի դրսեւորումներ: 

-Այստեղ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, ժողովրդավարության հարց չկա, խնդիրն այն է, որ օրենք է խախտվում: Եվ հետո, մարդու իրավունքների թիվ մեկ երաշխավորը պետությունն է, իսկ եթե դու հարվածում ես պետության հիմքերին, էլ ի՞նչ մարդու իրավունքների պաշտպանության մասին կարող է խոսք լինել:

Հայ ժողովուրդը, Հայաստան ժամանած բազմաթիվ հյուրեր, տարբեր ազգերի ներկայացուցիչներ ապրիլի 24-ին մեզ հետ միասին պետք է շարժվեն դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սեֆիլյանի ու իր կողմնակիցների կողմից այդ օրվա ընտրությունը, անկարգություններ հրահրելու, պետական կարգը տապալելուն ուղղված կոչերն արդեն իսկ անբարոյականություն են: Դա նշանակում է հարամել մեր միասնության օրը: Այդ ուժի ու այդ անձանց քայլերը չեմ համարում իշխանության դեմ ուղղված, դրանք իրականում ուղղված են մեր պետության դեմ։

ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը փաստում է, որ գործ ունենք լուրջ իրողության հետ, կնշանակի ուժային մարմինները գտել են փաստեր, ունեն ապացույցներ, որոնք հաստատում են, որ այդ ուժը պատրաստվում էր պետության դեմ գնալ ինչ-ինչ գործողությունների: Հետեւաբար պետության դեմ ուղղված հնարավոր սպառնալիքները վերացնելու, կանխելու տեսակետից մեր իրավապահների գործողությունները միանշանակորեն արդարացված են: Համապատասխան մարմինները դեռ հանդես կգան պարզաբանմամբ, ու ամեն ինչ առավել հստակ կլինի:

«Հիմնադիր խորհրդարան» կոչվող խումբը փորձում է իր հիվանդ, ճիզվիտային գաղափարները պարտադրել մեր հանրությանը, բա պետությունն ինչի՞ համար է, որ չկանխի նման հակապետական, հակաօրինական քայլերը: Մի բան, որն արվեց: Իսկ ի՞նչ էին պատկերացնում, որ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը պետք է ձեռքները ծալած սպասեի՞ն, որ իրենք անկարգություններ հրահրեին, այն էլ՝ ապրիլի 24-ին: Մենք ծանր ժամանակներ ենք անցել, եւ այսօր էլ արեւելյան ու արեւմտյան երկու հարեւան երկրները շարունակում են մեր դեմ խարդավանքներ հյուսել: Մենք չենք կարող թույլ տալ, որ ինչ- որ անձինք խաթարեն մեր երկրի կայունությունը: Տնտեսական, սոցիալական ծանր վիճակում գտնվող Հայաստանի համար նման ցնցումներն անընդունելի են:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Համոզված եմ այս «քաղաքական գործիչի» «արտահայտած մտքերը» հաջողությամբ կտեղավորվեին անցյալ դարի, բրեժնեվյան ժամանակների «Սովետական Հայաստան» կամ «Ավանգարդ» թերթերի էջերում, եթե «Եղեռնի 100 ամյակ» ը բառերը փոխրինվեր «Հոկտեմբերյան հեղափոխության…» : Էս ՀՀԿ ական մերօրյա «ենիչերները» այնպես հեշտությամբ են հոլովում իրենց համար« օտար» բառերը, ոնց որ ծամոն են ծամում իրենց «կոմսոմոլի» ժողովում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930