Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Մեռելոցը չի կարելի պարտադրանքի վերածել»

Ապրիլ 08,2015 11:52

Մեռելոցը ոչ աշխատանքային օր դարձնելու գաղափարը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը առաջարկում է դարձնել կամավոր։ Այն աշխատակիցները, որոնք ցանկանում են այդ օրը գնալ գերեզմանոց, պետք է իրենց աշխատանքային պայմանագրում նշեն, որ այդ օրերին ինքը իրավունք ունի չգնալ աշխատանքի։

Այսօր «Նյութ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ սոցիոլոգը տեսակետ հայտնեց, որ բավականին անհաջող քայլ է մեռելոցին պետական մակարդակով կարեւորություն տալը։

«Այգ» հոգեբանական ծառայությունների գիտական ղեկավար, հոգեթերապևտ Ռուբեն Պողոսյանն էլ կարծիք հայտնեց, որ եկեղեցական տոները ազատ օր համարելը եկեղեցու գործը չէ. «Այս պարագայում եկեղեցին կարծես պետականության ձեւ է ստացել, սակայն մեր եկեղեցին պետականության հետ կապ չունի։ Եկեղեցին չէ, որ գիտություն է մշակում կամ պետականություն ստեղծում»։

Հոգեբանը, այն հանգամանքը, որ մեռելոցը համարվում է ոչ աշխատանքային օր, իսկ դրա փոխարեն աշխատում են շաբաթ օրը, անհեթեթություն է համարում. «Նման օրերը չի կարելի պարտադրանքի վերածել, պարտադրանքը կարող է սթրեսի հանգեցնել, սա խղճի հարց է,մարդն ազատ է իր հավատքի ընտրության մեջ»։

Ըստ հոգեբանի՝ մեռելոցին այդքան կարեւորություն տալը հուզական ազդեցություն է թողնում անձի վրա, քանի որ մարդը պարտադրված է լինում գնալ հանգուցյալի գերեզմանը, անգամ եթե չի ուզում. «Բոլոր եկեղեցական տոները այս դեպքում պետք է նշեինք պատշաճ մակարդակով»։

Մեռելոցը շատ խորը ազդեցություն է թողնում մարդու հոգեկան աշխարհի վրա, վստահեցնում է հոգեբանը. «Այսինքն` դա առողջ վիճակ չի ստեղծում, եւ նրա մոտ պարտավորություն է առաջանում անընդհատ հիշել հանգուցյալին։ Անընդհատ ապրել հանգուցյալների հետ, նշանակում է՝ անընդհատ տեղում դոփել»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930