Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բարոյականության չափորոշիչներ սահմանելու իրավունք պարզապես չունի. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 08,2015 11:47

Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության եւ քննչական կոմիտեի համատեղ օպերացիայի արդյունքում խուզարկություններ են իրականացվել «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության գրասենյակներում ու կազմակերպության ղեկավարներից մի քանիսի բնակարաններում, ապա նրանցից հինգին ձերբակալել են, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանին։ Ընդ որում՝ այդ առթիվ ԱԱԾ-ն ու քննչական կոմիտեն մի բարոյախրատական հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ իրենք «ճշտով» են իրականացրել այդ օպերացիան, որովհետեւ «Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նախատեսված հրապարակային միջոցառումներն իրենց նեղ շահերին ծառայեցնելու մտադրությունը, մեղմ ասած, հեռու է բարոյականության սահմաններից»։

Չէ, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Պատկերացրեք՝ ՀՀ ոստիկանությունն այսպիսի պաշտոնական հաղորդագրություն է տարածում. «քաղաքացի Այսինչ Այսինչյանը, առանց անհարմար զգալու, խանութից պեչենի է գողացել եւ ամոթից գետինը մտնելու փոխարեն կերել այն՝ դրանով իսկ դրսեւորելով, մեղմ ասած, հայ մարդու բարոյական նկարագրին անհարիր պահվածք»։ Հասկանալի է, չէ՞, որ նման բան լինել չի կարող, որովհետեւ ոստիկանությունը բարոյականության չափորոշիչներ սահմանելու իրավունք պարզապես չունի։ Իսկ ահա ԱԱԾ-ն եւ քննչական կոմիտեն, պարզվում է, ունեն այդպիսի իրավունք եւ իրենք են որոշում՝ տվյալ կազմակերպության պահվածքը բարոյակա՞ն է, թե ոչ։ Ընդ որում՝ դա շատ վիճելի հարց է։ Ոմանք, օրինակ, գտնում են, որ Ցեղասպանության 100-ամյակի օրը քաղաքական ակցիաներ անելն անբարոյականություն է, ուրիշներն էլ գտնում են, որ ազատամարտիկին ծեծելով սպանածին ազատ արձակելը կամ հայոց բանակի  փոխգնդապետին սպանածին որեւէ եկեղեցու «խաչի քավոր» կարգելն է անբարոյականություն։ Ոմանք գտնում են, որ «փաստացի պատերազմական վիճակում գտնվող» երկրում իշխանությունների դեմ պայքարելն անբարոյականություն է, ուրիշներն էլ գտնում են, որ պատերազմական վիճակը շահարկելն ու 40 տոկոս աղքատություն ունեցող.երկրի բյուջեից միլիարդներ լափելն է անբարոյականություն։ Ոմանք գտնում են, որ Հայաստանի ներսում լարվածության աճն ուրախացնում է մեր թշնամիներին, ուրիշների կարծիքով էլ մեր թշնամիներին ավելի շատ ուրախացնում է այն, որ Հայաստանի  նախագահի թիկնազորի ծախսերն ավելի շատ են, քան գիտության զարգացմանը հատկացվող գումարները։ Մի խոսքով՝ ճաշակի հարց է:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930