Լրահոս
Օրվա լրահոսը

Խոհանոցի դանակը՝ զե՞նք. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 08,2015 10:54

Դատելով ձերբակալվածների հարազատների հայտարարություններից եւ ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկություններից՝ ՀԽ ակտիվիստներից եւ ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել ո՛չ հրազեն, ո՛չ էլ պայթուցիկ։

Հետեւապես՝ եթե Հիմնադիր Խորհրդարանի ակտիվիստները ոչ զենք, ո՛չ պայթուցիկներ չունեին եւ ո՛չ էլ անգամ «Մոլոտովի կոկտեյլներ» էին պատրաստում ապրիլի 24-ին դրանցով բռնություններ անելու համար, ապա, մեղմ ասած, անհասկանալի է դառնում, թե ինչպես էին այդ մարդիկ զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստվում։

Իհարկե, ցանկացած մարդու բնակարանում կան խոհանոցային դանակներ եւ դատարկ շշեր, իսկ ավտոտնակում հին անվադողեր… Հետեւապես՝ կարելի է մտնել ցանկացած տուն, խուզարկել այն եւ հայտարարել, որ այդ մարդը մտադիր էր անվադողերը Բաղրամյան փողոցում այրել, շշերից «Մոլոտովի կոկտեյլներ» սարքել, իսկ խոհանոցային դանակներով զինված՝ ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերել։

Ըստ ամենայնի, այժմ մենք ականատես ենք լինում հենց այսպիսի մի իրավիճակի, երբ ոստիկանությանը երբեւէ ֆիզիկական դիմադրություն չցուցաբերած եւ արցախյան պատերազմը անցած ընդդիմադիրներին մեղադրում են իրենց «խոհանոցային դանակներով» ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930