5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանում ընդունված 143 օրենքներից միայն 7-ն է պատգամավորների հեղինակմամբ։
Իրենցից անտեղյակ պատգամավորներ՝ ինչքան ուզեք։ Օրինակ, 2012թ. դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում ընդունված «Շրջանառության հարկի մասին» աղմկահարույց օրենքի վերաբերյալ մամուլը պարզել էր, որ օրենքի ընդունման ժամանակ կողմ քվեարկած 70 պատգամավորի առնվազն մի մասը տեղյակ չի եղել, թե ինչին է կողմ քվեարկել։ Հանրապետական Ալեքսան Պետրոսյանն ու Մհեր Սեդրակյանը զարմացել էին, որ իրենք այդ օրենքին կողմ են քվեարկել՝ «Ես չգիտեմ՝ ո՞նց կարելի է տենց օրենք ընդունել…» ձեւակերպմամբ։
Սա միակ դեպքը չէ, որ պատգամավորը տեղյակ չէ իր ընդունած օրենքից։ 2011թ. հոկտեմբերին, ԱԺ աշխատանքների ընդմիջումից հետո, երբ վերսկսվեց «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ելույթ էր ունենում միայն մեկ հոգու համար։ Նիստերի դահլիճը դատարկ էր։
Մեկ ամիս անց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էր ելույթ ունենում միայն ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի համար։ Երկու օրենքներն էլ անցան, խորհրդարանականների հիմնական գործառույթը կոճակ սեղմելն էր, եկան սեղմեցին։
Կարդացեք նաև
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում