Հիմնադիր խորհրդարանը որեւէ անկարգություն չէր արել եւ չկան ապացույցներ դավադրությունների վերաբերյալ: «Չկան, բայց ի՞նչ երաշխիք, որ չեն պատրաստվում անել»։ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը ցնցող պատասխան տվեց ու հանդարտ նկատեց, որ ապացույցներ հարկավոր չեն, ՀԽ հայտարարություններն արդեն բավարար էին նրանց ձերբակալելու համար։ «Չեմ կարծում, որ պետությունը պետք է զերծ մնա այդ օրերին, երբ մասսա է հավաքվում, եւ անհնազանդության կոչեր են եղել, չեմ կարծում, որ պետությունը, իշխանությունը ձեռքերը ծալած պետք է նստեին»։
ՀԽ-ի քայլերը Լեռնիկ Ալեքսանյանին անձամբ դուր չեն գալիս. «Դա ճիշտ ձեւ չի։ Ես համոզված եմ, որ հիմնավոր հիմքեր կան, ավելի լավ է էսօր կանխարգելեն, քան դրա հետեւանքները։ Այսպես թե այնպես, դա կլիներ այսօր, վաղը, մյուս օրը, պետությունը պարտավոր էր կանխել, ոնց որ հիվանդությունը՝ ինչքան շուտ, այնքան լավ։ Սա իշխանափոխության խնդիր չէ, այլ պետության»։
Իշխանությո՞ւնն է ավելի շատ վտանգ ներկայացնում հասարակության համար, թե՞ Արցախի հերոս Սեֆիլյանը։ «Եթե մարդը կռվել ա, դա չի նշանակում, որ պետք է գա ու… Ես էլի իրեն հերոս եմ համարել ու համարում եմ, ես մինչեւ հիմա էլ զարմանում եմ, իմ ուղեղում չի տեղավորվում, որ նա այդ օրն էդ տիպի գործողություններ է պլանավորում, ես մտածում եմ, որ նա ինչ-ինչ մարդկանց ազդեցության տակ է գործում»,- ասաց Ալեքսանյանը՝ չբացահայտելով, թե կոնկրետ ում ազդեցության մասին է խոսքը:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Դե էկեք ազգի կեսին ձերբակալենք, ի՞նչ երաշխիք որ մի օր մի բան չեն անի, շատել որ ապացույց չկա 😀