Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանը նորից փակվում է. «Ժամանակ»

Ապրիլ 08,2015 10:13

2015 թվականի ապրիլի 24-ից առաջ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ինչ-որ առումով սկսել է հիշեցնել 2008 թվականի մարտի 1-ից հետո ընկած իրավիճակը: Իհարկե, Հիմնադիր խորհրդարանի հանդեպ ռեպրեսիվ գործողությունների մասշտաբները անհամեմատելի են այն ամենի հետ, ինչ կատարվում 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման հետ, բայց խնդիրն այստեղ ոչ այնքան մասշտաբներն են, որքան երևույթն ու մթնոլորտն ինքնին, միտումները, որոնք բնորոշում են ներքաղաքական գործընթացը: Կարծեք թե տեղի է ունենում դարձ ի շրջան յուր, և այս «դարձի» մեջ կա, իհարկե, տխուր խորհրդանշականություն:

Ներքաղաքական կյանք հասկացությունը Հայաստանում պայմանական հասկացություն է, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, ըստ էության երբեք և այժմ էլ շատ դժվար է բնորոշել որպես ներքին քաղաքականություն: Ներքին քաղաքականությունը ենթադրում է նախ և առաջ օրենքով պաշտպանված քաղաքական մրցակցություն: Միայն տնտեսությունը չէ, որ երկրում պետք է լինի օրենքով պաշտպանված մրցակցային երևույթ: Նույնը պետք է լինի քաղաքականությունը: Իսկ քաղաքականությունը Հայաստանում օրենքով պաշտպանված մրցակցային երևույթ չէ, հետևաբար ներքաղաքական կյանք ասվածը դառնում է արդեն խիստ պայմանականություն: Հետևաբար` այդ կյանքին մասնակցությունն էլ, ըստ էության, պայմանական երևույթ է դառնում, այսինքն` հարաբերական է՝ ներքաղաքական կյանքին ես մասնակցում, թե որևէ այլ ինչ-որ գործընթացի:

Սա, ընդհանուր առմամբ, այսօր դարձել է Հայաստանի ներքին կյանքի համար որոշակի ելակետային, հանգուցային կետ, յուրօրինակ դիլեմա, որի հաղթահարումից է կախված Հայաստանում իրավիճակի փոփոխության հեռանկարը կամ հեռանկարները՝ ըստ հնարավոր մի շարք տարբերակների և սցենարների: Ահա այս տեսանկյունից, առկա իրավիճակն ունի երկու կողմ՝ մեկում ներքաղաքական պայմանական կյանքի սուբյեկտներն են՝ իրենց սուբյեկտային մոտեցումներով, շահերով, հետաքրքրություններով, ընդհանրություններով և հակասություններով, առկա հարաբերությունների շրջանակում գոյություն ունեցող ներքին փակ մրցակցությամբ, իսկ մյուս կողմում առավել լայն ընդգրկում և նշանակություն ունեցող դիլեման է:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930