«Հայազն» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների հերթական ալիքը, որն այս անգամ ուղղվել է «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման դեմ:
Ամբողջովին անհիմն ենք համարում պաշտոնապես առաջադրված մեղադրանքները: Հնարավոր չէ մարդկանց պատասխանատվության կանչել դեռևս տեղի չունեցած զանգվածային անկարգությունների համար: Առավել ևս դա իրավունք չունի անել իշխանությունը յուրացրած վարչախումբը:
Մենք չենք կիսում «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման պայքարի հիմնական սկզբունքները և անլուրջ ենք համարում վերջնաժամկետներ սահմանելու գործելաոճը, սակայն արձանագրում ենք, որ Հայաստանում գործող յուրաքանչյուր կազմակերպություն ազատ է ընտրել իր մարտավարությունը: Իսկ հայ ժողովուրդը հավաքաբար ունի նաև ապստամբության սահմանադրական իրավունք` երբ պահը հասունացած լինի:
«Հայազն» կուսակցության վարչություն