Հայաստանցի մի խումբ շախմատիստներ մասնակցում են Դուբայում մեկնարկած «17 the Dubai Open Chess Tournament» միջազգային ավանդական մրցաշարին:
Առաջին տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը եւ Վահե Բաղդասարյանը առավելության են հասել մրցակիցների նկատմամբ եւ միայն Մարիա Գեւորգյանն է պարտություն կրել: Այսօր երկրորդ տուրում Մանուել Պետրոսյանը սպիտակներով խաղում է Տիգրան Լ. Պետրոսյանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ մրցաշարի կայքէջի