Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքը պահանջում է ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներին

Ապրիլ 07,2015 22:01

«Մեզ համար այս ձերբակալություններն անընդունելի են»,- ապրիլի 7-ին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Վերածնունդ Հայաստան» կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Ազատ Օրդուխանյանը:

Նա նշեց, որ Բելգիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Չեխիայից եւ Իսպանիայից խնդրել են իրեն փոխանցել իրենց պատգամը, այն է. «Պահանջում եմ հայկական իշխանություններից անհապաղ ազատել հայ բազուկին: Այսօր հայ բազուկը չի կարող գտնվել ճաղերի հետեւում, դա անընդունելի է մեզ համար, անընդունելի է նաեւ առաջադեմ Արեւմուտքի համար, մարդկության համար: Ինձ համար Գարեգին Չուգասզյանը այսօր 20 եւ 21-րդ դարի հայ մտավոր մտքի առաջատարներից է եւ նրան այսօր մեկ ժամ նույնիսկ խանգարելը համարում եմ մեծ հարված հայ ազգի թիկունքում: Այդ պատճառով՝ պահանջում եմ վայրկյան առաջ ազատ արձակել»:

Պարոն Օրդուխանյանը ներկաներին հայտնեց, որ սփյուռքից իրեն հայտնել են, որ եթե իրենց պահանջը տեղ չհասնի, պատրաստ են բողոքի նամակներ ուղղել Միացյալ ազգերի կազմակերպությանը, Եվրոպական խորհրդարանին, իրենց երկրների խորհրդարանին, միջազգային կազմակերպություններին, եվրոպական բոլոր մեծ կուսակցություններին. «Երկրորդ ակցիան պետք է ուղղված լինի բոլոր ֆինանսական կառույցներին, որոնք ինչ-որ թելերով կապված են Հայաստանի հետ, որպեսզի դադարեցվի այդ ֆինանսական աջակցությունը: Տնտեսական բոլոր նախագծերը պետք է պահանջեն, որ դադարեցվեն, այսինքն՝ բոլոր հնարավոր տնտեսական, քաղաքական, դիվանագիտական միջոցներով պետք է փորձենք, որ տղաների գլխից մազ անգամ չպակասի եւ նրանք ժամ առաջ դուրս գան»:

Նա հավելեց, որ երիտասարդ սփյուռքահայերի մի խումբ պատրաստվում է բողոքի ակցիաներ կազմակերպել Հայաստանի դեսպանատների մոտ՝ պահանջելով ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի անդամներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. alfred says:

    Հետաքրքիր է թե էտ ով է սփյուռքը

  2. Atshak says:

    “Գարեգին Չուգասզյանը այսօր 20 եւ 21-րդ դարի հայ մտավոր մտքի առաջատարներից է ”
    բավականին զվարճացրիք 😀

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին անմիջապե՛ս ազատ չարձակեն, ես անձամբ բոյկոտելու եմ Եղեռնի 100-ամյակին նվիրված ցանկացած միջոցառում ու իմ հրավերը հետ եմ տալու: Տանը 1 րոպե լռությամբ կհարգեմ զոհերի հիշատակը և վերջ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930