Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ քիչ առաջ «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության կայքէջը ենթարկվել է գրոհի և այժմ հասանելի չէ: Ենթադրում ենք, որ դրա պատճառը կայքէջում ս.թ. ապրիլի 3-ին հրապարակված ՄԻԵԴ դատավորի մրցույթի վերաբերյալ ԻԵՄ զեկույցն էր:
ԻԵՄ-ի փաստաբանները նաև հանդիսանում են այսօր առավոտյան կալանքի ենթարկված Նախախորհրդարանի անդամների իրավապաշտպանները:
ԻԵՄ փաստաբանների կողմից ԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ զեկույցը շատ կարևոր է, այն ամենից առաջ ուղղված է ներքին լսարանին՝ մեզ բոլորիս, և ի թիվս այլոց, օգնում է ճանաչելու, թե ովքեր են կանգնած դատական իշխանության ղեկին, ովքեր են որոշում և տնօրինում մարդկային ճակատագրերը, այն օգնում է հասկանալու, թե ինչ որակներ ունեն ՄԻԵԴ դատավորի պաշտոնին առաջադրված թեկնածուները, մի ատյան, որը վերջին հույսի փարոսն է ոտնահարված իրավունքներով բազմաթիվ քաղաքացիների համար:
Կարդացեք նաև
Խնդրում ենք հնարավորինս տարածել այս լուրը և կից զեկույցը դարձնել հասանելի բոլոր հնարավոր տեղերում, լրատվամիջոցների կայքէջերում, այլուր՝ այդպիսով կանխելով դրա առգրավելու, ոչնչացնելու հնարավորությունը:
Հարգանոք՝
«Իրավունքի Եվրոպա միավորում»