Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակից առգրավվել են կասկաներ, վրան, խողովակներ»

Ապրիլ 07,2015 21:37

«Հիմնադիր խորհրդարանի» կենտրոնական գրասենյակում խուզարկության ավարտից առաջ ԱԱԾ աշխատակիցները այսօր ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանին թույլատրել են ներս մտնել տարածք:

Հիշեցնենք, որ նախքան ներս մտնելու թույլտվությունը, նրա մուտքը խոչընդոտել էին:

«Այնուամենայնիվ, խուզարկության ավարտից մեկ ժամ առաջ ինձ թույլ տվեցին ներս մտնել, որովհետեւ այնտեղ կային դարակներ, որոնք փակի տակ էին: Պարզաբանումից հետո, թե ում մոտ է բանալին, պարզվեց ինձ մոտ է: Այսինքն, նախապես ասում էի, որ այդ տարածքում կա նաեւ այլ կազմակերպություն՝ «Իրավունք եւ աջակցությունը», որի տնօրենը ես եմ: Ինձ ներս թողեցին, որ այդ դարակները բացեմ»,- Aravot.am-ին ասաց Գագիկ  Սարուխանյանը:

Ըստ նրա, գրասենյակում գտնվող գրեթե բոլոր իրերը՝ բացի ափսեներից ու բաժակներից առգրավվել են. «Դրոշներ, պաստառներ, նկարներ, գրություններ, թռուցիկներ, գլխարկներ, կասկաներ, կոնկրետ անհատներին պատկանող վրան, իր, խողովակներ, ամբողջությամբ տարել են»:

Գագիկ Սարուխանյանի խոսքով, այսօր սկսված գործողությունները քաղաքական ճնշումների շարքից են. «Չմոռանաք Գեւորգ Սաֆարյանին ծեծի ենթարկեցին կանգառում՝ երեքից չորս տեսախցիկների առջեւ, մեր ավտոերթերի մասնակիցների այրված մեքենաները, Բերձորը, Գյումրիում դանակահարված Հրաչ Միրզոյանը, Գյումրիի առաջին այցելությունը, երբ խուժանին հանել, գցել էին փողոց եւ քաղաքի մուտքի մոտ բախումը, այս ամենը այդ հանցագործությունների շարունակությունն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930