Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը չի պատրաստվում «Հիմնադիր խորհրդարանից» ներողություն խնդրել

Ապրիլ 07,2015 21:22

«Այն գործողությունները, որոնք իրականացնում էր «Հիմնադիր խորհրդարանն» այս ընթացքում, հետեւանքը պետք է սա լիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հիշեցնենք, «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել : Ապա, ձերբակալվել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Թորոս Սեֆիլյանը եւ Պավլիկ Մանուկյանը:

«Հիմնադիր խորհրդարան» գործողությունները ՀՀԿ-ական պատգամավորը համարում է հակաժողովրդական, հակապետական, հակահայրենասիրական, իրավապահների քայլը` ուշացած. «Ես չեմ կարծում, որ երկրի վրա կգտնվի գեթ մեկ հայ, ով ապրիլի 24-ին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշելու փոխարեն կհետեւեր Ժիրայր Սեֆիլյանի կոչերին եւ անհանդուրժողականության ակցիաներ կփորձեին իրականացնել: Ես համոզված եմ, այն, ինչ իրականացնում էր «Հիմնադիր խորհրդարանը» արժանի է նման վերաբերմունքի: Այն ինչ իրականացվում է իրենց նկատմամբ, ես կարծում եմ, ժողովրդի սրտով է, ժողովրդի ցանկությունից է բխում: Չեմ կարծում, որ իրենք այն ուժն են, որ իշխանությունների դեմ փորձեն ինչ-որ քայլեր իրականացնել, չեմ կարծում, որ իրենց բարձրացրած խնդիրները մենք նույնպես չենք բարձրացնում: Բայց այսպիսի ձեւով ու այդպիսի օրն ուղղակի տրամաբանությունից դուրս է»:

Նկատի ունենալով Ժիրայր Սեֆիլյանին, Գագիկ Մելիքյանն ասաց, որ համենայնդեպս, «կռված տղան» նման հոգեբանություն ունենալ չէր կարող եւ չէր կարող այդպիսի քայլերի դիմել:

Aravot.am-ի դիտարկմանն` անկախ նրանից «Հիմնադիր խորհրդարանի» կոչերը, գործողությունները Գագիկ Մելիքյանի կամ մեկ ուրիշի սրտով էին, թե` ոչ, խուզարկությունների եւ ձերբակալությունների համար իրավական հիմքեր են պետք, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Ես այն կարծիքին չեմ, որ իրավապահ մարմինները նման հիմքեր չունեն եւ գնում են հակաիրավական քայլերի: Բացառվում է, որ առանց հիմքերի նման քայլեր իրականացվի»:

Դիտարկմանը, որ Քննչական կոմիտեի հայտարարությունում շեշտադրումն արված էր բարոյական նորմերի վրա. դա իրավական կատեգորիա՞ է, Գագիկ Մելիքյանն ասաց, որ նման ասպեկտի հիման վրա Քննչական կոմիտեն երբեք գործողությունների չի դիմի ու այժմ է, Քննչական կոմիտեն բոլոր հիմքերն ունի` նման քայլերի գնալու:

Հիշեցնենք, «Հիմնադիր խորհրդարանի» ԼՂՀ այցից եւ տեղի ունեցած բախումներից հետո, Գագիկ Մելիքյանը կարծիք էր հայտնել, որ այդ կառույցը սնվում է թուրքական եւ ադրբեջանական գումարներով: Նա իր կարծիքը չի փոխել. «Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մեր ժողովուրդը նույնպես կհամոզվի դրանում, որ այս քայլերում` մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված առանձին երկրների հատուկ ծառայություններ իրենց ներդրումն ունեցել են»:

Այն ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները դատի էին տվել իշխանական պատգամավորին եւ պահանջում էին, որ վերջինս հրապարակայնորեն ներողություն խնդրի: Դատարանը դեռ որոշում չի կայացրել, բայց Գագիկ Մելիքյանն ասաց, որ բոլորովին չի պատրաստվում ներողություն խնդրել, եթե անգամ դատարանն էլ նման որոշում կայացնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Սա ինքնախոստովանական ցուցմունք է???? ՎԱՅ-պատգամավորը ասում է, որ դատարանի ասածը իր համար հեչ??? Խելք եմ ասել:

    Գիտեմ, որ ձեր կայքում հայհոյանքներով մեկնաբանություններ չի լինում…ԱՓՍՈՍ

  2. ՀՀ քաղաքացի says:

    Սերժ Սարգսյանի բառապաշարով` ԳՐՈՂԻ ԾՈՑԸ ԽՆԴՐԻ..

  3. Delea Organizacion says:

    Անձամբ ճանաչում եմ,պատերազմի հաշվանդամ, նա եղել է Կոմանոդոսի զինվորական խոհրդատուն:Շուշվա գրոհից առաջ,հարձակումը դադարեց 3Օ րոպեով որովհետեվ մեր զինվորական խորհրդատուն գտավ մի կարեվոր բաց թողում,որ Կոմանոդոսի կողմից դա մի լուրջ թերություն էր:Սպարապետը խոստացավ պարգեվատրել «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով:Սամվել Բաբայանը նույնպես մի պահ մոռուցության տվեց Ղարաբաղի հրամանատարնեին եվ վստահեց ամբողջ ճակատի հրամանտարությունը:Այնպես որ ազգովի խոնարհվենք մեր հեորսին:Տեսեք ինչքան պարգեվներ ունի մեր հանրաճանաչ ԲՏ:
    Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2003թ.), «Զորավար Անդրանիկ» (2004թ., ՊՆ), «Գարեգին Նժդեհ» (2005թ.,ՊՆ), «Վազգեն Սարգսյան» (2006թ., ՊՆ) մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2006թ.) եւ «Հայաստան. 5-րդ բրիգադ» (2009թ., ԵԿՄ) հուշամեդալներով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930